Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան – վերջին լուրեր, կենսագրություն, քաղաքական հայտարարություններ և վերլուծություններ։

Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին, Հայաստանի Իջևան քաղաքում։ Նա լրագրող և ընդդիմադիր քաղաքական գործիչ էր։ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո դարձավ Հայաստանի վարչապետ։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությունը

Այս թեմատիկ էջում ներկայացված են Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեության, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, կառավարության որոշումների և տարածաշրջանային զարգացումների մասին հրապարակումներ։

Հայաստանի արտաքին քաղաքականությունը

Կարդացեք Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների, խաղաղության գործընթացի, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների, Հայաստան–Թուրքիա հարաբերությունների, Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների մասին։

Հետևեք Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, քաղաքական իրադարձություններին, փորձագիտական գնահատականներին և վերլուծություններին JAMnews-ում։

Կարծիքներ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին

«Ոչ թե իրավական, այլ աշխարհաքաղաքական»․ պաշտպանն ու թիմակիցները՝ Քոչարյանի կալանքի մասին

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի խոսքով՝ Քոչարյանը պետք է ազատ արձակվի ոչ թե Պուտինի խնդրանքով, այլ այն պատճառով, որ կալանքն ապօրինի է։

Նոր կառավարության ձևավորում ՀՀ-ում
video icon

Նոր կառավարության ձևավորում ՀՀ-ում․ պաշտոնի խոստում Փաշինյանից բարձրակարգ մասնագետներին

Վարչապետը որոշել է ստեղծել Կառավարության կադրային բանկ, դիտարկել աշխարհի առաջատար բուհերի շրջանավարտների դիմումները։ Արդեն իսկ ստացվել է 1141 հայտ։

Հայաստանը Եվրոպայի և Ռուսաստանի միջև. վերլուծություն
photo icon video icon

ՀՀ-ն հեռանում է Ռուսաստանից և մոտենում ԵՄ-ին. գործընթացը սկսվել է, բայց հեռու է վերջնակետից

JAMnews-ն ամփոփել է վերջին իրադարձություններն ու զրուցել հակադիր կարծիքներ ունեցող վերլուծաբանների հետ։ Քաղաքացիները նույնպես կիսվել են իրենց կարծիքներով այն մասին, թե Հայաստանն ինչպես պետք է կառուցի իր ապագան։

Փաշինյանը՝ ՌԴ հետ էքսկլյուզիվ հարաբերությունների մասին

«ՌԴ-ն ուզում է կա՛մ էքսկլյուզիվ հարաբերություններ, կա՛մ ոչինչ»․ Փաշինյան

Վարչապետը լրագրողների հետ զրույցում ընդգծել է՝ ՌԴ մոտեցումը հետևյալն է՝ կա՛մ էքսկլյուզիվ են հարաբերությունները, կա՛մ հարաբերություններ չպետք է լինեն: Նրա խոսքով՝ Երևանը չի կիսում այդ դիրքորոշումը։

Հայաստանը մեկնարկել է երկաթուղու վերականգնումը

Հայաստանը սեփական ուժերով մեկնարկել է երկաթուղու վերականգնման գործընթացները

Խոսքը երկաթուղու Գյումրի-Ախուրիկ և Երասխի հատվածների մասին է, որոնց վերականգնման խնդրանքով Երևանն ավելի վաղ դիմել էր Մոսկվային։ ՀՀ վարչապետի խոսքով՝ ՌԴ գործընկերների հետ քննարկումները կշարունակվեն։

ԵՄ-ն կաջակցի հայ արտադրողներին․ ֆոն դեր Լայենի այցը ՀՀ
video icon

«ԵՄ-ն իր դռները կբացի հայկական արտադրանքի համար». Եվրահանձնաժողովի նախագահի այցը Երևան

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ հայկական ապրանքատեսակները կներկայացվեն միության 450 մլն-անոց սպառողների շուկայում: ԵՄ-ն հայ արտադրողների համար արտոնյալ պայմաններ կապահովի:

Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի լինել-չլինելու մասին

«ԵԱՏՄ-ն պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞,  թե՞ չկա»․ Փաշինյան

Հայաստանի վարչապետի խոսքով՝ եթե չկա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների ազատ հոսք, ուրեմն չկա նաև Եվրասիական տնտեսական միություն։ Աղմկահարույց հայտարարության մանրամասները։

Փաշինյանը՝ Դիլիջանում Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին

«Պատերազմի սպառնալիքի և ռիսկերի կառավարում»․ մանրամասներ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին 

Ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակման օրը Դիլիջանում հանդիպել էին ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը։ Փաշինյանի խոսքով՝ ինքն է ԱԽ քարտուղարին հանձնարարել կապ հաստատել ադրբեջանցի գործընկերոջ հետ։

Ընտրակաշառք բաժանելու սահմանափակումներ ՀՀ-ում

ՀՀ-ում քննարկում են ընտրակաշառքի դեմ պայքարի նոր մեխանիզմների ներդրման հարցը

Առաջիկայում ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստում կքննարկի մի շարք նախագծեր, որոնցով սահմանափակումներ կմտցվեն ընտրակաշառք բաժանած քաղաքական ուժերի, ինչպես նաև մշտապես Հայաստանում չբնակվող ընտրողների նկատմամբ։

Հայաստանի ընտրությունների ազդեցությունը Վրաստանի վրա

Ինչպե՞ս կազդեն Հայաստանի ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի վրա․ հայացք Թբիլիսիից

Խաղաղությունը, աշխարհաքաղաքական հավասարակշռությունն ու տրանսպորտային ուղիներն այն 3 հիմնական հարցերն են, որոնց վրա, ըստ փորձագետների, կազդեն հայկական ընտրությունների արդյունքները։

Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին

Պուտինը չի շտապում շնորհավորել Փաշինյանին․ Մոսկվայի պարզաբանումը, կարծիքներ Երևանից

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը չի բացառում, որ ՌԴ-ն նախատեսում է հիբրիդային նոր առճակատում սկսել Հայաստանի դեմ՝ օգտագործելով իր «գործակալական ցանցը»։ Մանրամասներ։

ՀՀ ընտրությունների նախնական արդյունքների վերլուծություն

«ՌԴ «պլան Բ-ն» իրականացավ»․ կարծիք ՀՀ ընտրությունների նախնական արդյունքների մասին

ՔՊ-ն առաջատար է, սակայն խորհրդարան են անցել 2 ընդդիմադիր ուժեր։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ Մոսկվայի «պլան Ա»-ն ՀՀ-ում իշխանությունը վերցնելն էր, «պլան Բ»-ն՝ ԱԺ-ում «զսպաշապիկ»՝ ռուսամետ ընդդիմություն ունենալը։

Փաշինյանը՝ ԵԱՏՄ հայտարարության մասին

«Ներկա պահին հանրաքվեի հիմքեր չկան»․ Երևանի արձագանքը ԵԱՏՄ հայտարարությանը

ԵԱՏՄ 4 անդամներ, այդ թվում՝ Ռուսաստանը, օրերս Հայաստանի իշխանություններին կոչ էին արել հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ և ԵՄ միջև ընտրություն կատարելու հարցով։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ