Քաղաքականությունը Հայաստանում

Փաշինյանի ուղերձը ՀՀ նոր Սահմանադրության մասին

«Արտաքին ճնշումների կամ ուրիշի համար չէ»․ Փաշինյանի ուղերձը ՀՀ նոր Սահմանադրության մասին

Նախագծի տեքստն այսօր հրապարակվել է։ Փաշինյանը հույս է հայտնել, որ ընդդիմությունը հետ կկանգնի «խաղաղության միակ խոչընդոտի իր կարգավիճակից» և թույլ կտա, որ մայր օրենքի ճակատագիրը որոշի ժողովուրդը՝ հանրաքվեով։

Փաշինյանն ընդդիմությանը գործարք է առաջարկում

«Մի՛ խոչընդոտեք նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացումը»․ ՀՀ իշխող ուժը՝ ընդդիմությանը

Նիկոլ Փաշինյանը խոստանում է հանրաքվեի ցանկացած ելքի դեպքում հեռանալ վարչապետի պաշտոնից։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները բացառում են վարչապետի հետ «գործարքը»։

Երևանի քաղաքապետի արձագանքը Աննա Հակոբյանին

«Շենքերը չէ, որ ստեղծում են խցանումներ»․ Երևանի քաղաքապետը՝ վարչապետի տիկնոջը

Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը քաղաքապետի պարզաբանումից հետո կին վարորդներին հորդորել է մեքենաներում պահել աղմկող իրեր և ամեն անգամ մի քանի ժամ խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացնել։

Ընդդիմադիր գործչի մահվան դեպք Հայաստանի ՔԿՀ-ում

«Անհամաչափ միջոցը մարդուն զրկեց կյանքից»․ կարծիքներ՝ ՀՀ-ում ընդդիմադիր գործչի մահվան մասին

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ենթադրաբար, սրտի կաթվածից մահացել է Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու, 46-ամյա Արսեն Գևորգյանը։

Փաշինյանը՝ ընդդիմության համախմբման մասին

«Քաղաքական դիակների հավաք». Փաշինյանն ու թիմակիցները՝ ընդդիմության համախմբման մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո մի շարք քաղաքական ուժեր հայտնել են համախմբման մասին: Վարչապետի խոսքով՝ միայն կաթողիկոսն է պակասում:

ՀՀ Անկախության 35-ամյակ. ԱԲ-ի վերլուծությունը

Անկախ Հայաստանը 35 տարեկան է. ԱԲ-ն՝ երկրի ձեռքբերումների և կորուստների մասին

JAMnews-ը դիմել է արհեստական բանականությանը անցած ճանապարհը վերլուծելու խնդրանքով: ԱԲ գնահատմամբ՝ կան պետականաշինության, ժողովրդավարացման լուրջ ձեռքբերումներ, սակայն կան նաև չլուծված խնդիրներ:

Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքը

Հակակոռուպցիոն արշավ ՀՀ-ում. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառումը

Փորձագիտական ​​կարծիք օրենքի դրույթների, դրա կիրառման ընթացքում քաղաքական ընտրողականության անթույլատրելիության և այն մասին, թե արդյոք բռնագանձված գույքն իրականում վերադարձվում է ժողովրդին։

ՀՀ քաղաքացիները կֆինանսավորեն ԶԼՄ-ներին

ՀՀ քաղաքացիները կկարողանան կամավոր հիմունքներով իրականացնել մեդիայի ուղիղ ֆինանսավորում

Ցանկացողները հնարավորություն կունենան իրենց վճարած եկամտահարկի հաշվին մասնակցել ՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների ֆինանսավորմանը։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությունը։

ԿԿՀ-ն վարույթ չի հարուցի Փաշինյանի դեմ

Փաշինյանի դեմ վարույթ չի հարուցվի․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը

«Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Սեմյոն Բաբայանը դիմել էր հանձնաժողով վարչապետ Փաշինյանի կողմից «վարքագծի կանոնների առերևույթ խախտման» հիմքով։

Կեղծ լուր ՀՀ Սահմանադրության նախագծի մասին

Կեղծ լուր ՀՀ Սահմանադրության նախագծի հրապարակման մասին․ ի՞նչ է բացահայտվել

«Նժար» սահմանադրական շարժման երկու անդամներ հաղորդել են մայր օրենքի տեքստի հանրայնացման մասին։ Արդարադատության նախարարությունը հերքել է լուրը։ Մանրամասներ։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ