Թբիլիսիի փողոցներում անցորդներին հարցրել ենք, թե Վրաստանի հարևան երկրներից ո՞րը կցանկանային այցելել և ինչո՞ւ։
Նաև հետաքրքրվել ենք, թե արդյոք նախկինում այցելե՞լ են տարածաշրջանի երկրներից որևէ մեկը, ինչո՞ւ են ընտրել հենց այդ ուղղությունը և ի՞նչ տպավորություններով են վերադարձել։
Պատասխանները շատ տարբեր են։ Ավելի հաճախ հիշատակվում է Թուրքիան՝ իր գեղատեսիլ ծովափնյա գոտու և Բոսֆորի նեղուցի շնորհիվ։ Բայց շատերը նաև ասում են, որ ուրախ կլինեին այցելել Հայաստան կամ Ադրբեջան։ Ոմանք ավելի լայն դիտանկյուն ունեն, մատնանշել են ավելի հեռավոր հարևանների։
Ռուսաստանը հիշատակվում է չափազանց հազվադեպ և բացասական համատեքստում։
Դա այն երկիրն է, որը հիշատակել են գրեթե բոլոր հարցվածները, երբ նրանց հարցրել են, թե որ հարևան երկիր չէին ցանկանա այցելել։
Այս հարցման միջոցով մենք նպատակ ունեինք պարզել, թե Վրաստանի բնակիչները որքան լավ են ճանաչում Հարավային Կովկասի երկրներն ու մյուս հարևաններին, ինչն է նրանց հետաքրքրում այդ երկրներում և ինչ կարծրատիպեր են նրանց մոտ ձևավորվել։