Լուրեր

Մեկ քայլով ավելի մոտ ԵՄ-ին. ՀՀ-ում գործարկվել է կենսաչափական անձնագրերի համակարգը

Սա ամենածավալուն բարեփոխումն է ԵՄ հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում: ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի խոսքով՝ ՀՀ-ն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի հաստատումը:

Փաշինյանը՝ ընդդիմության համախմբման մասին

«Քաղաքական դիակների հավաք». Փաշինյանն ու թիմակիցները՝ ընդդիմության համախմբման մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո մի շարք քաղաքական ուժեր հայտնել են համախմբման մասին: Վարչապետի խոսքով՝ միայն կաթողիկոսն է պակասում:

Ադրբեջանի նավթային եկամուտները

Ադրբեջանում նավթի դիմաց վճարվող գումարի մի մասն է մտնում բյուջե. ինչի՞ն է ուղղվում մյուսը

Նավթը վաճառվում է բյուջեով նախատեսված արժեքից զգալիորեն բարձր գնով, սակայն դա չի արտացոլվում ո՛չ պետ​​բյուջեի եկամուտներում, ո՛չ էլ Նավթային հիմնադրամի ցուցանիշներում։

«ՌԴ և ԵԱՏՄ որոշ շրջանակներ աջակցում են ՀՀ ընդդիմության գաղտնի պլանին». Փաշինյան

Գաղտնի պլանի մասին խոսում է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ խոստանալով իշխանափոխության հասնել ՀՀ-ում։ Վարչապետի խոսքով՝ ՀՀ են գործուղվել մարդիկ՝ շատ կոնկրետ խոստումներով:

Երկաթուղու հարցով դիմում ՀՀ գլխավոր դատախազին

«Պարզե՛լ երկաթուղում հնարավոր չարաշահումները»․ հայ քաղաքական գործչի դիմումը դատախազին

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պահանջել է առերևույթ հանցանքի դեպքում քրեական վարույթ նախաձեռնել։ Կառույցից նշել են, որ դիմումին ընթացք է տրվել՝ առանց մանրամասներ հայտնելու։

TRIPP համաձայնագրի վավերացում Հայաստանում

Հայաստանի ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը

Որոշումն ընդունվեց միայն իշխող ուժի ձայներով։ Քվեարկությանը նախորդել էր բուռն քննարկում, ընդդիմությունն առաջարկում էր նախագիծը կապել խաղաղության պայմանագրի հետ։ Մանրամասներ։

Իրանը հրավիրում է ուսման հիջաբով ադրբեջանուհիներին

Թեհրանի առաջարկը հիջաբ կրող ադրբեջանուհիներին․ Բաքուն կոչ է անում զբաղվել սեփական խնդիրներով

Իրանն առաջարկել է հիջաբ կրող ադրբեջանցի աղջիկներին ընդունել իրանական դպրոցներ և բուհեր։ Ադրբեջանը հայտարարել է, որ Իրանում չկան ադրբեջանալեզու դպրոցներ կամ բուհեր, չնայած երկրում ապրում է մոտ 40 միլիոն էթնիկ ադրբեջանցի։

Նիդեռլանդները կաջակցի հայ տնտեսվարողներին

«Ուզում ենք աջակցել ՀՀ-ին՝ գտնելու ՌԴ-ից բացի այլ շուկաներ»․ Նիդեռլանդների ԱԳ նախարար

Թոմ Բերենդսենը Երևանում հայտարարել է, որ մտադիր են աջակցություն տրամադրել հայ տնտեսվարողներին։ ՀՀ և Նիդեռլանդների արտգործնախարարների ասուլիսի կարևոր դրվագները։

video icon

«Ռազմաօդային ուժերի արդիականացման բաղադրիչ»․ հայ փորձագետը՝ չեխական ինքնաթիռների գնման մասին

Էդուարդ Առաքելյանի խոսքով՝ ՀՀ-ն կարող է L-39 Skyfox ինքնաթիռներն օգտագործել և՛ ուսուցման, և՛ առանձին օպերատիվ խնդիրների իրականացման համար։ Պաշտպանության նախարարի՝ Չեխիա կատարած այցի մանրամասները, մեկնաբանություն։

ԵԱՏՄ-ից ՀՀ դուրս գալու վերաբերյալ զեկույց

«Ուղերձ ծանր հարվածների մասին»․ ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցության հնարավոր կասեցումը

Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցում խոսվում է Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու հնարավորության մասին։ Կարծիքներ Երևանից։

Ընդդիմադիր կուսակցությունների դեմ հայց Վրաստանում

Վրաստանի ՍԴ-ն կքննի 5 ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն արգելելու հայցը

Հոկտեմբերի 21-23-ը նախատեսված լսումները հայցադիմումի քննարկման գործընթացի առաջին փուլն են։ Թե որքան կտևի գործընթացը և երբ դատարանը որոշում կկայացնի, դեռևս հայտնի չէ։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ