Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան (ծնվ. 1975 թ. հունիսի 1-ին), ՀՀ վարչապետն է 2018-ի մայիսի 8-ից: Դրանից առաջ նա ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, 2012-2018 թվականներին ՝ Ազգային ժողովի պատգամավոր:

 

Փաշինյանը վարչապետ դարձավ «թավշյա հեղափոխության» հաղթանակի արդյունքում, երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որը երկար տարիներ գլխավորում էր երկիրը, հրաժարական տվեց:

2018 թվականի դեկտեմբերին Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» քաղաքական ուժն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնություն ստացավ Ազգային ժողովում:

 

Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են.

  1. Հայաստանը կպահպանի գործընկերային հարաբերություններ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության հետ, բայց ոչ ոքի ազդեցության տակ չի լինի:
  2. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը կշարունակվի՝ այդ թվում, Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություններում:
  3. Երևանը պատրաստ է դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց դրա համար Անկարան պետք է դադարի Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմաններ առաջադրել:
  4. Փաշինյանը հույս ունի, որ Վաշինգտոնն ըմբռնումով կմոտենա Թեհրանի հետ համագործակցությանը, գիտակցելով Երևանի համար դրա կարևորությունը, և չի խոչընդոտի դրան, չնայած Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին:

Փաշինյանի կառավարությունը կոշտ պայքար է մղում կոռուպցիայի դեմ և ձեռնարկատիրական գործունեության մենաշնորհների: Նրա ղեկավարության ընթացքում հարուցվել են քրեական գործեր մի շարք բարձրաստիճան անձանց նկատմամբ: Այդ թվում, երկու նախկին նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև նրանց հարազատների նկատմամբ:

«Մի՛ շտապեք վերդիկտ հայտարարել»․ Փաշինյանի կինը՝ իր ենթադրյալ խախտման մասին

«Անկախ դիտորդ» դաշինքն Աննա Հակոբյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմել է Վարչական դատարան։ Հակոբյանը երկու պատասխան հայցեր է նախապատրաստում։ Մանրամասներ։

Սերժ Սարգսյանը՝ իր հրաժարականի մասին

«Կեղծ թեզ է, թե Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին»․ Փաշինյան

Վարչապետի գնահատմամբ՝ Սարգսյանն ընտրություններին «մասնակցում» է Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությամբ։ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հրաժարականից 8 տարի անց, Փաշինյանի արձագանքը։

Կաթողիկոսի հեռացման օրակարգը ՔՊ ծրագրում

«Եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ»․ կաթողիկոսի հեռացման հարցը ՔՊ ծրագրում

Իշխող ուժի նախընտրական ծրագրում նշվում է «եկեղեցու փաստացի պետի հեռացման» մասին։ Վարչապետի մեկնաբանմամբ՝ ընտրությունները մեծ հաշվով դատ են, և ժողովուրդը պետք է արդար դատ անի։

Փաշինյանին հարվածելու փորձ կատարողի կալանքը վերացվեց

Փաշինյանին հարվածելու փորձի մեջ մեղադրվող երիտասարդն ազատ է արձակվել․ կարծիքներ

18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է նոր խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքը։ Քաղաքացիների մասը դրական է գնահատում որոշման վերանայումը, մյուսները կարծում են՝ «թավիշն» անպատժելիության է հանգեցնում։

Կարծիք ՀՀ ներքաղաքական խոսույթի մասին

«Պայքար սկանդալների երկրպագու ընտրողների համար»․ կարծիք ՀՀ ներքաղաքական իրավիճակի մասին

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ «ուժեղ տղա» Սամվել Կարապետյանը կարող է մինչև տարեվերջ «միլիարդատերից դառնալ բոմժ»։ Ներքաղաքական պայքարը գնալով թեժանում է։ Մեկնաբանություն։

Քաղաքացին փորձել է հարվածել Փաշինյանին․ ի՞նչ է կատարվել
video icon

Փաշինյանին հարվածելու փորձ եկեղեցում, կան ձերբակալվածներ

Փորձագետների և քաղաքացիների մեծ մասը դատապարտել է երկրի ղեկավարի հանդեպ նման վերաբերմունքը։ Կան նաև այնպիսիք, որոնք կարծում են՝ վարչապետ Փաշինյանն է սադրանքի դիմել։ Մեկնաբանություններ։

Ալեն Սիմոնյանը՝ պատերազմի կուսակցությունների մասին

«Ընդդիմադիրները պատերազմի կուսակցություններ են»․ Հայաստանի ԱԺ նախագահ

Ինչպես և վարչապետ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը պնդում է՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների ժամանակ ժողովուրդն ընտրություն է կատարելու խաղաղության և հնարավոր պատերազմի միջև։

Փաշինյանը՝ Անկախության հռչակագրի և այլ հարցերի մասին

«Մեզ է անհրաժեշտ, ոչ թե ուրիշներին»․ Փաշինյանը՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին

Մայր օրենքը փոխելու պահանջ է առաջադրում Բաքուն՝ խաղաղության պայմանագրի կնքման համար։ Հայաստանի վարչապետը պնդում է՝ խնդիրը ներքին է, քննարկում են միայն հայ ժողովրդի հետ։ Ճեպազրույցի այս և այլ դրվագներ։

Կեղծ լուրերի հերթական արշավը ՀՀ-ում

Կեղծ լուրեր ՀՀ-ում կայանալիք ընտրությունների նախաշեմին․ նոր բացահայտումներ

ՀՀ վարչապետին և պետական պաշտոնյաներին ծանր՝ «թրաֆիքինգի և օրգանների վաճառքի կազմակերպման» մեղադրանքներ են ներկայացվել։ Խոսնակը հերքել է դրանք։ Ապատեղեկատվական արշավի մեթոդների մասին։

ՀՑԹԻ տնօրենն ազատվել է աշխատանքից

ՀՀ-ում թանգարանի տնօրենն ազատվել է աշխատանքից Ջեյ Դի Վենսին գիրք նվիրելու համար

Փաշինյանը ԱՄՆ փոխնախագահին արցախյան հիմնահարրցի թեմայով գիրք նվիրելը սադրանք է որակել։ Հայ և օտարազգի փորձագետներն ահազանգում են ակադեմիական ազատությանը սպառնացող վտանգի մասին։

Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում 2026 թ․

«ՀՀ եվրաինտեգրման ճանապարհին ամենամեծ խնդիրը ԵՄ-Վրաստան երկխոսության սառեցումն է»․ Փաշինյան

Եվրախորհրդարանում ունեցած ելույթում Հայաստանի վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, Բաքվում պահվող հայ գերիներին, ՀՀ-ում կայանալիք ընտրություններին և այլ թեմաների։ Կարևոր դրվագները։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ