Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան (ծնվ. 1975 թ. հունիսի 1-ին), ՀՀ վարչապետն է 2018-ի մայիսի 8-ից: Դրանից առաջ նա ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, 2012-2018 թվականներին ՝ Ազգային ժողովի պատգամավոր:

 

Փաշինյանը վարչապետ դարձավ «թավշյա հեղափոխության» հաղթանակի արդյունքում, երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որը երկար տարիներ գլխավորում էր երկիրը, հրաժարական տվեց:

2018 թվականի դեկտեմբերին Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» քաղաքական ուժն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնություն ստացավ Ազգային ժողովում:

 

Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են.

  1. Հայաստանը կպահպանի գործընկերային հարաբերություններ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության հետ, բայց ոչ ոքի ազդեցության տակ չի լինի:
  2. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը կշարունակվի՝ այդ թվում, Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություններում:
  3. Երևանը պատրաստ է դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց դրա համար Անկարան պետք է դադարի Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմաններ առաջադրել:
  4. Փաշինյանը հույս ունի, որ Վաշինգտոնն ըմբռնումով կմոտենա Թեհրանի հետ համագործակցությանը, գիտակցելով Երևանի համար դրա կարևորությունը, և չի խոչընդոտի դրան, չնայած Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին:

Փաշինյանի կառավարությունը կոշտ պայքար է մղում կոռուպցիայի դեմ և ձեռնարկատիրական գործունեության մենաշնորհների: Նրա ղեկավարության ընթացքում հարուցվել են քրեական գործեր մի շարք բարձրաստիճան անձանց նկատմամբ: Այդ թվում, երկու նախկին նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև նրանց հարազատների նկատմամբ:

Փաշինյանը՝ ՀՀ-ի և Արցախի խնդիրների մասին

«ՄԱԿ ԱԽ դիմելու հարցում ոչ մի դժվարություն չկա»․ Փաշինյան

Ասուլիսի ընթացքում Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով կառավարությունը չի շտապում դիմել ՄԱԿ, քանի որ կարևորում է արդյունքը, ոչ թե ինքնին լսումների կազմակերպումը

Փաշինյանի հարցազրույցը Ֆրանս-պրեսին (AFP)

«ԼՂ-ում Ադրբեջանը գետտո է ստեղծում»՝ և այլ հայտարարություններ Փաշինյանի հարցազրույցից

Ֆրանս-պրես գործակալությանը տված հարցազրույցում վարչապետը խոսել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի, պատերազմի հավանականության, Արևմուտքի և Ռուսաստանի միջև «բալանսավորված» քաղաքականություն վարելու մասին։

Ո՞վ է Դոգ մականունով Վարդան Ղուկասյանը

Ո՞վ է բլոգեր Դոգը, ի՞նչ խաղ է խաղում․ կարծիքներ Երևանից

Դոգ մականունով Վարդան Ղուկասյանին որտեղի՞ց սկանդալային տեղեկություններ, ի՞նչ նպատակով է դրանք օգտագործում. Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի և քաղաքագետ Արմեն Վարդանյանի մեկնաբանությունները

ՌԻԱ Նովոստի. Վաշինգտոնը ԼՂ-ին ստիպում է բանակցել

Վաշինգտոնը սպառնո՞ւմ է ԼՂ-ում հակաահաբեկչական օպերացիայով. կարծիքներ Երևանից և Բաքվից

Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով «դիվանագիտական ​​աղբյուրին», հայտնում են, որ Վաշինգտոնը ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին համաձայնել ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը։

Փաշինյանի հարցազրույցը CNN Prima News-ին
video icon

«Ուկրաինայի հետ պատերազմում ՌԴ դաշնակիցը չենք». Փաշինյանի հարցազրույցը CNN-ին

Հայաստանի վարչապետի անկեղծ պատասխանները Prima News-ի եթերում երկրի աշխարհագրական և աշխարհաքաղաքական խնդիրների, հարևանների հետ հարաբերությունների մասին և նույնիսկ անձնական բնույթի հարցերին

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին