Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան (ծնվ. 1975 թ. հունիսի 1-ին), ՀՀ վարչապետն է 2018-ի մայիսի 8-ից: Դրանից առաջ նա ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, 2012-2018 թվականներին ՝ Ազգային ժողովի պատգամավոր:

 

Փաշինյանը վարչապետ դարձավ «թավշյա հեղափոխության» հաղթանակի արդյունքում, երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որը երկար տարիներ գլխավորում էր երկիրը, հրաժարական տվեց:

2018 թվականի դեկտեմբերին Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» քաղաքական ուժն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնություն ստացավ Ազգային ժողովում:

 

Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են.

  1. Հայաստանը կպահպանի գործընկերային հարաբերություններ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության հետ, բայց ոչ ոքի ազդեցության տակ չի լինի:
  2. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը կշարունակվի՝ այդ թվում, Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություններում:
  3. Երևանը պատրաստ է դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց դրա համար Անկարան պետք է դադարի Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմաններ առաջադրել:
  4. Փաշինյանը հույս ունի, որ Վաշինգտոնն ըմբռնումով կմոտենա Թեհրանի հետ համագործակցությանը, գիտակցելով Երևանի համար դրա կարևորությունը, և չի խոչընդոտի դրան, չնայած Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին:

Փաշինյանի կառավարությունը կոշտ պայքար է մղում կոռուպցիայի դեմ և ձեռնարկատիրական գործունեության մենաշնորհների: Նրա ղեկավարության ընթացքում հարուցվել են քրեական գործեր մի շարք բարձրաստիճան անձանց նկատմամբ: Այդ թվում, երկու նախկին նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև նրանց հարազատների նկատմամբ:

Փաշինյանը՝ ԵԱՏՄ հայտարարության մասին

«Ներկա պահին հանրաքվեի հիմքեր չկան»․ Երևանի արձագանքը ԵԱՏՄ հայտարարությանը

ԵԱՏՄ 4 անդամներ, այդ թվում՝ Ռուսաստանը, օրերս Հայաստանի իշխանություններին կոչ էին արել հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ և ԵՄ միջև ընտրություն կատարելու հարցով։

Կեղծ պնդումներ ՀՀ-ում քվեների վերահսկման մասին

«Զանավես»․ ՀՀ-ում քվեների վերահսկման մասին դավադրապաշտական սցենար է տարածվում

Տարածվում է կեղծ թեզ, թե վարչապետ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել է համակարգչային ծրագիր, որը կարող է հետևել ընտրողների քվեարկությանն ու փոխել դրա արդյունքները։ Մանրամասներ։

Զորահանդես Հայաստանի Հանրապետության հրապարակում
photo icon video icon

«Նոր բանակ՝ նոր սպառազինությամբ». զորահանդես Երևանում Հանրապետության օրվա առթիվ

Ներկայացվել են ինչպես տարբեր երկրներից ձեռքբերված, այնպես էլ ՀՀ-ում արտադրված սպառազինություն և ռազմական տեխնիկա: Ցուցադրվել են հարվածային ԱԹՍ-ներ, ՍՈՒ-30 կործանիչ և ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռներ:

Փաշինյանի լուսանկարը այրված մեքենայի կողքին

Ռուսաստանը գործակալներ է ուղարկել «Փաշինյանի դեմ պայքարելու». The Insider-ի բացահայտումը

Պարբերականի հոդվածում խոսվում է գործարարներ Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի մասին։ Նրանց առաջնորդած կուսակցությունները Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել։ Ի՞նչ են մտածում այդ մասին ՀՀ-ում։

Նիկոլ Փաշինյանը՝ նոր հեղափոխության մասին

«Հունիսի 7-ին էլի հեղափոխություն է լինելու»․ Փաշինյանը՝ ընտրությունների մասին 

ՀՀ վարչապետը արձակուրդում էլ է շարունակում ամենշաբաթյա ճեպազրույցները։ Այս անգամ նա անդրադարձել է գալիք ընտրություններին, ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականությանը, ՌԴ և Արևմուտքի հետ կապերին։

ԵՄ թե՞ ԵԱՏՄ․ Փաշինյանն արձագանքել է Պուտինին

«Մենք ավելի լավ գիտենք՝ երբ է որոշում կայացնելու պահը»․ Փաշինյանը՝ Պուտինին

Պուտինն ասել էր, թե ՀՀ ժողովրդի և ՌԴ հանդեպ «ճիշտ կլիներ» հնարավորինս շուտ կողմնորոշվել ԵԱՏՄ-ԵՄ ընտրության հարցում։ Փաշինյանը համաձայն չէ ՌԴ նախագահի «ապահարզան» ձևակերպման հետ։ Մանրամասներ։

Փաշինյանը դատի կտա Սամվել Կարապետյանին

«Ամեն ինչ չափ ու սահման ունի»․ Փաշինյանը դատի կտա Սամվել Կարապետյանին

Միլիարդատեր գործարարը հայտարարել է, թե ելույթներից առաջ վարչապետը «հալյուցինացիա առաջացնող սնկեր» է օգտագործում։ Ասուլիսի ուշագրավ դրվագները, Կարապետյանի և Փաշինյանի հեռակա բանավեճը։

ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը Երևանում

«Հայաստանը՝ առևտրի և ներդրումների կենտրոն»․  ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը Երևանում

Հայկական 6 ընկերությունների հետ մտադրությունների նամակներ են ստորագրվել, նաև նախաստորագրվել է սահմանների կառավարման ոլորտում գործակցության մասին փաստաթուղթ։ Այլ մանրամասներ։

«Մի՛ շտապեք վերդիկտ հայտարարել»․ Փաշինյանի կինը՝ իր ենթադրյալ խախտման մասին

«Անկախ դիտորդ» դաշինքն Աննա Հակոբյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմել է Վարչական դատարան։ Հակոբյանը երկու պատասխան հայցեր է նախապատրաստում։ Մանրամասներ։

Սերժ Սարգսյանը՝ իր հրաժարականի մասին

«Կեղծ թեզ է, թե Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին»․ Փաշինյան

Վարչապետի գնահատմամբ՝ Սարգսյանն ընտրություններին «մասնակցում» է Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությամբ։ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հրաժարականից 8 տարի անց, Փաշինյանի արձագանքը։

Կաթողիկոսի հեռացման օրակարգը ՔՊ ծրագրում

«Եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ»․ կաթողիկոսի հեռացման հարցը ՔՊ ծրագրում

Իշխող ուժի նախընտրական ծրագրում նշվում է «եկեղեցու փաստացի պետի հեռացման» մասին։ Վարչապետի մեկնաբանմամբ՝ ընտրությունները մեծ հաշվով դատ են, և ժողովուրդը պետք է արդար դատ անի։

Փաշինյանին հարվածելու փորձ կատարողի կալանքը վերացվեց

Փաշինյանին հարվածելու փորձի մեջ մեղադրվող երիտասարդն ազատ է արձակվել․ կարծիքներ

18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է նոր խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքը։ Քաղաքացիների մասը դրական է գնահատում որոշման վերանայումը, մյուսները կարծում են՝ «թավիշն» անպատժելիության է հանգեցնում։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ