Ռուսաստան

Փաշինյանը՝ ՌԴ հետ էքսկլյուզիվ հարաբերությունների մասին

«ՌԴ-ն ուզում է կա՛մ էքսկլյուզիվ հարաբերություններ, կա՛մ ոչինչ»․ Փաշինյան

Վարչապետը լրագրողների հետ զրույցում ընդգծել է՝ ՌԴ մոտեցումը հետևյալն է՝ կա՛մ էքսկլյուզիվ են հարաբերությունները, կա՛մ հարաբերություններ չպետք է լինեն: Նրա խոսքով՝ Երևանը չի կիսում այդ դիրքորոշումը։

Ռուսաստանի ԱՀԾ-ն ՀՀ տնտեսական ճգնաժամի մասին

«Մոսկվան հասնելու է նրան, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից»․ արձագանք ՌԴ ԱՀԾ-ին

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ ԵԱՏՄ անդամ երկրները չեն հովանավորի «Երևանի քաղաքական անձնակազմի մարաթոնյան լողը դեպի ԵՄ»։ Մեկնաբանություններ։

ՌԴ-ում ոչնչացվել են ենթադրաբար հայկական վարդերը

Ռուսաստանում ոչնչացվել է Բելառուսով տեղափոխվող ենթադրաբար հայկական 40.000 վարդ

ՌԴ-ն նախընտրական շրջանում արգելեց Հայաստանից ապրանքների ներմուծումը։ Որոշ փորձագետներ դա որակեցին որպես տնտեսական ճնշման լծակ հայ ընտրողների վրա, ինչպես նաև հակազդեցություն ՀՀ՝ դեպի ԵՄ ընթանալու ցանկությանը։

«Հարավկովկասյան երկաթուղու» սուբսիդավորման ավելացում

ՀՀ-ն ավելացնում է երկաթուղու սուբսիդավորումը․ ՌԴ-ին կոնցեսիայից զրկելու հարցը կմնա ապագային 

Ռուսաստանի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ պետությունը մասնակիորեն փոխհատուցում է ուղևորափոխադրումներից ընկերության կրած տարեկան վնասը։ Մեկնաբանություն։

Հայաստանը մեկնարկել է երկաթուղու վերականգնումը

Հայաստանը սեփական ուժերով մեկնարկել է երկաթուղու վերականգնման գործընթացները

Խոսքը երկաթուղու Գյումրի-Ախուրիկ և Երասխի հատվածների մասին է, որոնց վերականգնման խնդրանքով Երևանն ավելի վաղ դիմել էր Մոսկվային։ ՀՀ վարչապետի խոսքով՝ ՌԴ գործընկերների հետ քննարկումները կշարունակվեն։

Երևանի արձագանքը Գալուզինի հայտարարությանը

«Ռուսաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում»․ ՀՀ փոխարտգործնախարար

ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում արձագանքել է Մոսկվայից հնչող հայտարարություններին, թե «ՌԴ-ի մասնակցությունից նախագիծը միայն կշահի»։

Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի լինել-չլինելու մասին

«ԵԱՏՄ-ն պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞,  թե՞ չկա»․ Փաշինյան

Հայաստանի վարչապետի խոսքով՝ եթե չկա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների ազատ հոսք, ուրեմն չկա նաև Եվրասիական տնտեսական միություն։ Աղմկահարույց հայտարարության մանրամասները։

Հայ արտահանողներին աջակցող երկրորդ ծրագիրը

Հաղթահարելով ՌԴ սահմանափակումները․ աջակցության նոր ծրագրի մեկնարկ ՀՀ-ում

Սա երկրորդ նմանատիպ ծրագիրն է։ Դրանց նպատակն է նպաստել արտահանման շուկաների դիվերսիֆիկացիային։ Միաժամանակ կառավարությունը աշխատում է հատուկ առևտրային արտոնություններ ստանալ ԵՄ երկրներում։

Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին

Պուտինը չի շտապում շնորհավորել Փաշինյանին․ Մոսկվայի պարզաբանումը, կարծիքներ Երևանից

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը չի բացառում, որ ՌԴ-ն նախատեսում է հիբրիդային նոր առճակատում սկսել Հայաստանի դեմ՝ օգտագործելով իր «գործակալական ցանցը»։ Մանրամասներ։

ԽԱՊԿ նախագահը՝ ՀՀ ընտրությունների մասին

«Հաղթահարեցինք մեծ արհավիրքն ու ինֆորմացիոն ինտերվենցիաները»․ Հայաստանի ԽԱՊԿ նախագահ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ ՀՀ-ն կարողացավ հակազդել օտարերկրյա տեղեկատվական ճնշմանը, նաև ցույց տալ ՌԴ-ին՝ ուզում է լինել անկախ, ինքնիշխան պետություն։

ՀՀ ընտրությունների նախնական արդյունքների վերլուծություն

«ՌԴ «պլան Բ-ն» իրականացավ»․ կարծիք ՀՀ ընտրությունների նախնական արդյունքների մասին

ՔՊ-ն առաջատար է, սակայն խորհրդարան են անցել 2 ընդդիմադիր ուժեր։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ Մոսկվայի «պլան Ա»-ն ՀՀ-ում իշխանությունը վերցնելն էր, «պլան Բ»-ն՝ ԱԺ-ում «զսպաշապիկ»՝ ռուսամետ ընդդիմություն ունենալը։

ՌԴ ԱԴԾ-ն միջամտում է Հայաստանի ընտրություններին

ՌԴ ԱԴԾ-ն միջամտում է Հայաստանի ընտրություններին․ FIP-ի բացահայտումը

Փաստերի ստուգման հարթակի լրագրողը զանգահարել է ՌԴ հայերի միության մի քանի կառույցների ղեկավարների, ներկայացել որպես Ռուսաստանի ԱԴԾ (ФСБ) սպա և պարզել հայերի հավաքագրման գործընթացի մանրամասները։

Աջակցության ծրագիր հայ արտահանողների համար

Պատասխան ՌԴ սահմանափակումներին․ Հայաստանի կառավարությունը կաջակցի հայ արտահանողներին

Աջակության ծրագրի շրջանակում այլ ուղղություններով հունիս ամսվա ընթացքում կարտահանվի ավելի քան 4250 տոննա բանջարեղեն և ելակ, շուրջ 10 միլիոն ծաղիկ, հայ տնտեսվարողներին էլ կտրվի դրամական փոխհատուցում։

Փաշինյանը՝ ԵԱՏՄ հայտարարության մասին

«Ներկա պահին հանրաքվեի հիմքեր չկան»․ Երևանի արձագանքը ԵԱՏՄ հայտարարությանը

ԵԱՏՄ 4 անդամներ, այդ թվում՝ Ռուսաստանը, օրերս Հայաստանի իշխանություններին կոչ էին արել հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ և ԵՄ միջև ընտրություն կատարելու հարցով։

Տնտեսական ճնշում ՌԴ-ից ՀՀ-ի վրա ընտրություններից առաջ

Տնտեսությունը՝ ազդեցության լծակ․ ընտրություններից առաջ ՌԴ-ն ճնշում է Հայաստանին

Փորձագետները կարծում են, որ ճնշումը ժամանակավոր է։ ՀՀ-ի՝ ռուսական շուկայից ունեցած կախվածությունը հաղթահարելու համար առաջարկում են շարունակել տնտեսական կապերի դիվերսիֆիկացիայի ներկայիս ընթացքը։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ