Ադրբեջան

Երևանի արձագանքը Գալուզինի հայտարարությանը

«Ռուսաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում»․ ՀՀ փոխարտգործնախարար

ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում արձագանքել է Մոսկվայից հնչող հայտարարություններին, թե «ՌԴ-ի մասնակցությունից նախագիծը միայն կշահի»։

«Ուղերձ Թուրքիային և հայկական սփյուռքին»․ կարծիք Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

Որոշումն ընդունել է կառավարությունը, այն դեռ պետք է հաստատվի խորհրդարանում։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Իրսայելը որոշեց, որ բավարար չափով ուժեղ է, որպեսզի ընդունի նման որոշում և լինի «պատմության ճիշտ կողմում»։

Ադրբեջանն ու Հայաստանը ՄԻԵԴ-ում

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել հայ զինվորի գլխատման համար

Բաքուն հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ իրադարձությունները տեղի են ունեցել ակտիվ մարտական ​​գործողությունների ժամանակ, իսկ դիակների փոխանակման ժամանակ որևէ հանցագործություն չի հայտնաբերվել: Վիճարկում է նաև դատարանի իրավազորությունն ու ապացուցողական հիմքը։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վերագործարկում

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կվերագործարկվի. ի՞նչ է նշանակում տարածաշրջանի համար

Մայիսի 26-ին Թբիլիսի-Բաքու ուղևորատար գնացքը կվերսկսի աշխատանքը։ Վեց տարվա ընդմիջումից հետո ամենօրյա երթևեկության վերականգնումը փաստացի վկայում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի լիարժեք շահագործման անցնելու մասին։

Երևանցիները՝ Ադրբեջանի հետ խաղաղության մասին․ հարցում
video icon

Ի՞նչ են մտածում երևանցիները ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին․ տեսահարցում

Արդեն երկու տարի է, ինչ հայ-ադրբեջանական սահմանին խաղաղ է, կրակոցներ չեն լսվում։ ՀՀ իշխանությունները պնդում են, որ խաղաղությունը հաստատվել է։ Իսկ ի՞նչ են մտածում այդ մասին երկրի քաղաքացիները։

ՀՀ ԱԳ փոխնախարարի արձանագրումներն Անթալիայում

«Հայաստանը՝ կամուրջ դեպի Եվրոպա»․ ԱԳ փոխնախարարը Թուրքիայում քննարկման է մասնակցել

Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը վրացի, թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ Անթալիայում մասնակցել է «Հարավային Կովկաս. ձևավորվող ռազմավարական հանգույց» խորագրով քննարկման։ Կարևոր դրվագները։

Միրզոյանը չի մասնակցում Անթալիայի ֆորումին

«Ակնարկ դժգոհության մասին»․ ՀՀ ԱԳ նախարարը չի մեկնել Թուրքիա

Թուրքագետ Նելլի Մինասյանի խոսքով՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին չմասնակցելով Արարատ Միրզոյանը ցույց է տալիս հայկական կողմի դժգոհությունը երկկողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքից։

Բաքուն հրաժարվել է AZAL-ի ինքնաթիռի խոցման մեղավորներին պատժելու պահանջից

Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ-ները պաշտոնապես հայտարարել են, որ 2024 թ․-ի դեկտեմբերի 25-ին ռուսական ՀՕՊ համակարգերի կողմից ադրբեջանական մարդատար ինքնաթիռի խոցումը չի եղել միտումնավոր։

Հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպում Ադրբեջանում

«Անվտանգային առումով նույն նավակի մեջ ենք»․ հայ փորձագետները՝ Ադրբեջան կատարած այցի մասին

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ մասնակիցների խոսքով՝ տարածաշրջանային մարտահրավերներն ընդհանուր են, ուստի պետք է ամրապնդել առկա կայունությունը։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ