Հայաստան-Ադրբեջան

Փաշինյանն ընդդիմությանը գործարք է առաջարկում

«Մի՛ խոչընդոտեք նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացումը»․ ՀՀ իշխող ուժը՝ ընդդիմությանը

Նիկոլ Փաշինյանը խոստանում է հանրաքվեի ցանկացած ելքի դեպքում հեռանալ վարչապետի պաշտոնից։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները բացառում են վարչապետի հետ «գործարքը»։

Փաշինյանը՝ ընդդիմության համախմբման մասին

«Քաղաքական դիակների հավաք». Փաշինյանն ու թիմակիցները՝ ընդդիմության համախմբման մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո մի շարք քաղաքական ուժեր հայտնել են համախմբման մասին: Վարչապետի խոսքով՝ միայն կաթողիկոսն է պակասում:

«ՌԴ և ԵԱՏՄ որոշ շրջանակներ աջակցում են ՀՀ ընդդիմության գաղտնի պլանին». Փաշինյան

Գաղտնի պլանի մասին խոսում է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ խոստանալով իշխանափոխության հասնել ՀՀ-ում։ Վարչապետի խոսքով՝ ՀՀ են գործուղվել մարդիկ՝ շատ կոնկրետ խոստումներով:

Կարծիք Բաքվի կոշտացած հռետորաբանության մասին

«Բաքուն մեծացնում է ՀՀ հանդեպ ճնշումը՝ օգտագործելով լրացուցիչ գործիքներ»․ կարծիք

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ՝ Ադրբեջանը փորձում է հնարավորինս արագ ստանալ այն ամենն, ինչ ուզում է, քանի դեռ չի փակվել Հայաստանի հանդեպ «միակողմանի ճնշումների պատուհանը»։

Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում

«Կան չլուծված հարցեր, կոնֆլիկտային խոսույթներ»․ Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության մասին

«Ավելի քան բավարար արդյունքների ենք հասել, որոնք մեզ համար պիտի ավելի արժեքավոր լինեն, քան կոնֆլիկտային խոսույթների օգտագործումը»,- ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետը։

TRIPP-ում ներդրումների շուրջ քննարկում ԱՄՆ-ում

«TRIPP-ն ավելի դանդաղ առաջ կշարժվի»․ ԱՄՆ-ում քննարկվել է կապակցվածության օրակարգը

Ամերիկացի պաշտոնյաների համոզմամբ՝ Հայաստանի տարածքով նախատեսվող հատվածը դեռ պատրաստ չէ շինարարության։ Ասում են՝ պետք է հաշվի առնել նախագծի տեխնիկական բարդությունն ու աշխարհաքաղաքական զգայունությունը։

Արձագանք AzTV-ին Ալիևի տված հարցազրույցին

«Նույնիսկ ատոմակայանի փակման դեպքում ՀՀ-ն լուրջ խնդիրների չի բախվի»․ արձագանք Ալիևին

Ադրբեջանի նախագահը խոսել է Մեծամորի ատոմակայանի փակման, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Հայ պատգամավորի արձագանքը, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի մեկնաբանությունը։

Խաղաղության գագաթնաժողովից 1 տարի անց

«Գլխավոր արդյունքն անվտանգային իրավիճակի բարելավումն է»․ վաշինգտոնյան գագաթնաժողովից 1 տարի անց

2025 թ․-ի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում կայացավ պատմական գագաթնաժողով, ՀՀ-ն ու Ադրբեջանը նախաստորագրեցին խաղաղության պայմանագիրը։ Օրվա ուղերձները, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքը։

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ ՄԻԵԴ-ում

Հայ իրավապաշտպանը Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

ԼՂ-ի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Բաքվի դատարանը փետրվարին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման։ Նա չի բողոքարկել դատավճիռը՝ անարդյունավետ համարելով Ադրբեջանի իրավական պաշտպանության միջոցները։

Team Telecom — AzerTelecom ինտերնետ տրաֆիկի տարանցում

Հնարավորությո՞ւն, թե՞ ռիսկ․ ՀՀ և Ադրբեջանի տարածքով կկազմակերպվի ինտերնետ տրաֆիկի տարանցում

«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են համաձայնագիր, որը նախատեսում է տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։ Փորձագիտական կարծիքներ

Ադրբեջանն ու Հայաստանը ՄԻԵԴ-ում

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել հայ զինվորի գլխատման համար

Բաքուն հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ իրադարձությունները տեղի են ունեցել ակտիվ մարտական ​​գործողությունների ժամանակ, իսկ դիակների փոխանակման ժամանակ որևէ հանցագործություն չի հայտնաբերվել: Վիճարկում է նաև դատարանի իրավազորությունն ու ապացուցողական հիմքը։

Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպում Աղվերանում
video icon

Ադրբեջանի փոխվարչապետը ՀՀ-ում էր․ ի՞նչ է հաղորդվել այցի և դրա արդյունքների մասին

Աղվերանում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 13-րդ նիստը։ Տեղի է ունեցել նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում։

Երևանցիները՝ Ադրբեջանի հետ խաղաղության մասին․ հարցում
video icon

Ի՞նչ են մտածում երևանցիները ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին․ տեսահարցում

Արդեն երկու տարի է, ինչ հայ-ադրբեջանական սահմանին խաղաղ է, կրակոցներ չեն լսվում։ ՀՀ իշխանությունները պնդում են, որ խաղաղությունը հաստատվել է։ Իսկ ի՞նչ են մտածում այդ մասին երկրի քաղաքացիները։

Հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպում Ադրբեջանում

«Անվտանգային առումով նույն նավակի մեջ ենք»․ հայ փորձագետները՝ Ադրբեջան կատարած այցի մասին

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ մասնակիցների խոսքով՝ տարածաշրջանային մարտահրավերներն ընդհանուր են, ուստի պետք է ամրապնդել առկա կայունությունը։

Փաշինյանը՝ Անկախության հռչակագրի և այլ հարցերի մասին

«Մեզ է անհրաժեշտ, ոչ թե ուրիշներին»․ Փաշինյանը՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին

Մայր օրենքը փոխելու պահանջ է առաջադրում Բաքուն՝ խաղաղության պայմանագրի կնքման համար։ Հայաստանի վարչապետը պնդում է՝ խնդիրը ներքին է, քննարկում են միայն հայ ժողովրդի հետ։ Ճեպազրույցի այս և այլ դրվագներ։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ