Վրաստանում COVID-19-ը ևս մեկ մարդու կյանք է խլել
Սա պանդեմիայի ժամանակահատվածում մահվան երկրորդ դեպքն է Վրաստանում
Ապրիլի 5-ին ժամը 10։00-ի տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 170 դեպք, կարանտինի մեջ է 5526 մարդ, ստացիոնար վերահսկման տակ՝ 344 մարդ։ 36 մարդ ապաքինվել է, 2-ը՝ մահացել։
Ըստ առաջին համալսարանական հիվանդանոցի ղեկավար Լևան Ռատիանիի՝ 81-ամյա հիվանդի վիճակը կյանքի հետ անհամատեղելի էր։ Նա միոկարդի կաթված էր տարել, երկկողմ թոքաբորբի և բարձր ճնշման պատճառով նրա մոտ սրտի անբավարարություն էր առաջացել։
- Կորոնավիրուսի հետևանքով առաջին մահը Վրաստանում
- Վրաստանում խիստ կարանտին և պարետային ժամ է սահմանվում երկրի ողջ տարածքում
- Վրաց եկեղեցին պնդում է. Զատկի պատարագն անցկացվելու է, և բոլորը հաղորդություն են ստանալու միևնույն սպասքով
Պանդեմիային հակազդելու համար Վրաստանում մարտի 21-ից արտակարգ դրություն է հաստատվել։ Կորոնավիրուսի ներքին տարածման պատճառով մարտի 23-ից փակ են Մառնեուլ և Բոլնիս քաղաքները։ Մարտի 31-ից Վրաստանի ողջ տարածքում ժամը 21։00-ից մինչև 6։00-ն պարետային ժամ է գործում։