Վերլուծաբանները 300 մլն դոլար և հազարավոր մասնագետ են հաշվել" />

Ռուսաստանը՝ համաշխարհային կիբերբանակների թոփ հնգյակում

Վերլուծաբանները 300 մլն դոլար և հազարավոր մասնագետ են հաշվել

Ռուսաստանը զարգացած կիբերզորքեր ունեցող պետությունների թոփ հնգյակում է հայտնվել: Դա կիբերանվտանգության մասնագիտացված ստորաբաժնումներ են ռազմական կամ հետախուզական նպատակների համար:

Ինչպես գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Zecurion ընկերության վերլուծաբաններին, կիբերզորքերի վրա Ռուսաստանի ծախսած գումարը կազմում է տարեկան մոտ 300 մլն դոլար, իսկ հատուկ ստորաբաժանումներում մարդկանց թիվը կազմում է մոտ հազար մարդ:

Փորձագետների տվյալներով, պաշտոնապես կիբերզորքեր օգտագործում է աշխարհի մի քանի տասնյակ երկիր միայն, իսկ ոչ պաշտոնապես՝ հարյուրից ավել: Ամենազարգացած կիբերզորքերը պատկանում են ԱՄՆ-ին: Այնտեղ այդ ուղղության ֆինանսավորումը գնահատվում է տարեկան մոտ 7 մլրդ դոլար, պետության հետ համագործակցում է մոտ 9 հազար հաքեր:

ԱՄՆ-ից հետո Չինաստանն է՝ կիբերզորքերի տարեկան մոտ 1,5 մլրդ դոլար ֆինանսավորմամբ և 20 հազար հոգուց բաղկացած կիբերբանակով: Երրորդ տեղում է Մեծ Բրիտանիան (տարեկան 450 մլն դոլար և 2 հազար հաքեր), չորրորդ տեղում է Հարավային Կորեան (տարեկան 400 մլն դոլար և 700 հաքեր):

Վերլուծաբանները որպես կիբերբանակի գործունեության գլխավոր ուղղություն նշում են լրտեսությունը, կիբերհարձակումներն ու տեղեկատվական պատերազմները:


Կարդալ ավելին JAMnews-ում