Ռուսական քարոզչական մամուլը Վրաստանում նոր կոնֆլիկտ է կանխատեսում" />

«Աչարան թուրքական տարածաշրջան է դառնում». Հակաթուրքական ռեպորտաժ Ռուսաստանի Առաջին ալիքով

Ռուսական քարոզչական մամուլը Վրաստանում նոր կոնֆլիկտ է կանխատեսում

Ռուսական Առաջին ալիքը Վրաստանի մասին նյութ է պատրաստել «Վրացական Աչարան թուրքական տարածաշրջան է դառնում» վերնագրով։

Դրանում միահյուսված են բոլոր այն հակաթուրքական կարծրատիպերը, որոնք երկար տարիներ զարգացնում է ռուսական պրոպագանդան և որոնք հաճույքով ընդունում է վրացական լրատվամիջոցները։

Ընկե՞ր, թե՞ օկուպանտ

Ինչպես է ռուսական պրոպագանդան աշխատում վրացական շրջաններում, որտեղ ազգային փոքրամասնություններ են բնակվում

 • Բաթումի թուրքական թաղամասը։ Ինչպես են ապրում Ղարադենիզի ափերին

«Տոլստոյ։ Կիրակի» շաբաթական հաղորդաշարի հաղորդավար, ՌԴ Պետդումայի փոխխոսնակ և Կրեմլի գլխավոր պրոպագանդիստներից մեկը Պյոտր Տոլստոյն իր տեքստում պնդում է, որ այն ընթացքում, երբ ամերիկյան քաղաքական գործիչները Վրաստանում զարգացնում են բացասական վերաբերմունք ռուս զբոսաշրջիկների հանդեպ և Վրաստանում Ռուսաստանն այլ կերպ չեն անվանում, քան օկուպանտ, Թուրքիան փաստացի ձեռքն է գցել Վրաստանի Աչարան։ Դա, ըստ նրա, կարող է դառնալ Վրաստանում նոր հակամարտության պատճառ։

«Աճում է դեռ Վրաստանի կազմում մնացող շրջանների միջև լարվածությունը», – լսվում է հաղորդավարի կադրից դուրս արտահայտությունը։

Սյուժեն նվիրված է նրան, թե ինչպես է Թբիլիսին կորցնում Բաթումի հանդեպ վերահսկողությունը, քանի որ Անկարան կրոնի և զգալի միջոցների էքսպանսիայի միջոցով գրեթե յուրացրել է այն ամենն, ինչ Աչարայում է։

«Թուրքական դեսանտն արդեն հատել է Վրաստանի սահմանը», – ասվում է սյուժեում։

Նկարահանումները կատարվել են Աչարայում, և դրանց հեղինակը ազգությամբ վրացի Գիորգի Օլիսաշվիլին։ Սյուժեի հեղինակը փորձում է ցույց տալ, թե հատկապես ինչպես են վրացիները կորցնում Բաթումը

«Բաթումի Քութայիսյան փողոցը բուռն աճող թուրքական թաղամաս է։ Տասնյակ նմանատիպ սրճարաններ կան՝ պարզ սխեմայով տերն ապրում է Թուրքիայում, «նայողը» թուրք է, հաճախորդները՝ նույնպես։ Եվ միայն սպասարկող անձնակազմն է, որ տեղացիներ են»։

Արդեն կորսված է Աչարայի շրջանի ռազմավարական օբյեկտը

«Բաթումի միջազգային օդանավակայանը թուրքական ընկերություն է կառուցել, այն շահագործվում է թուրքական ընկերության կողմից՝ որպես Թուրքիայի ներքին օդանավակայան։ Եվ այստեղ եկող թուրքերին արտասահմանի անձնագիր պետք չէ»։

Թե ինչպես է Բաթումը վերածվել թուրքերի համար մոլախաղերի պոլիգոնի

«Խաղային բիզնեսն Անկարան վաղուց փակել է, և այդ պատճառով էլ թուրքերից ոմանք այստեղ կազինո են կառուցում, մյուսները, փակելով տնտեսական շղթան, մեկնում են նպատակաուղղված խաղալու։ Բաթումի պահպանողական թուրքական թաղամասի չափանիշներով՝ այն սևծովյան Լաս Վեգասն է»։

Առանձին հիշատակման են արժանացել «սնկերի պես բազմացած մզկիթները»։

«Նոր հյուրանողներից գրեթե ավելի հաճախ Աջարիայի քարտեզի վրա տասնյակներով աճում են մզկիթները, որոնք թուրքական փողերով են կառուցված։ Շրջանի բնակչության մեկ երրորդը մուսուլման վրացիներ են»։

Սյուժեի հեղինակն անհանգստացած է նրանով, որ թուրքերը Վրաստանին ոչ հատուկ ծառայություններ են ներդրել

«Աջարիայի գլխավոր մզկիթի մինարեթների հարևանությամբ հաստատությունների մի ցանց է գործում, որոնց հետ դեռ բոլորովին վերջրերս Վրաստանը ոչ մի կերպ չէր ասոցացվում։ Թաիլանդից թուրքերը․․․մերսուհիների են կանչել»։

Սյուժեի հեղինակն աջարացիներին հիշեցնում է, որ այդ շրջանը 300 տարի Թուրքիայի կազմում էր, և Ռուսաստանի օգնությամբ է Վրաստանին վերադարձվել։

«Թեև Թբիլիսիում, որտեղ իշխանությունները Ռուսաստանը Վրաստանի թշնամի են հայտարարում, նախընտրում են այդ փաստի մասին չհիշատակել», – ասվում է սյուժեում։

Հեղինակը չի մոռացել նաև հին վրացական եկեղեցիների մասին, որոնք Թուրքիայի տարածքում են գտնվում։ Կադրերում եկեղեցու փլատակներ են երևում։ Հարցման մասնակիցը պատմում է, որ եկեղեցու շուրջ բանջարանոց է կառուցվել, իսկ եկեղեցու պատին մի մեծ դդումով ընդձյուղ է ամրացրած

«Սրանք 12-րդ դարի վրացական տաճարի ավերակներ են։ Վավերագրորեն հաստատված է․ այստեղ է աղոթել Թամար թագուհին։ Հիմա սա Թուրքիա է։ Ընդ որում, այս հողում իրենց մշակույթի հաստատմանը թուրքերը չափազանց լուրջ են մոտենում»։

Լրագրողն այցելել է նաև Սարփիի ծովափը

«Սարփին Աջարիայի լավագույն լողափերից է։ Այստեղ ջուրն էլ է ավելի մաքուր, մեդուզաներ էլ գրեթե չկան։ Հարևանությամբ թուրքական սահմանն է, և տերմինալից 100 մետրի վրա թուրքերը մզկիթ են կառուցել թեկուզև մոտակա թուրքական քաղաքն այստեղից հինգ կիլոմետրի վրա է։ Լսափողներն այնպես են տեղադրված, որ մոլայի երգը վայելել կարող են ուղղափառ տաճարի ծխականները»։

Սյուժեի վերջում Աչարայի «թրքացման» պատմությունն է։

Ամեն ինչ սկսվել է Սաակաշվիլիի կառավարման և վարդերի հեղափոխության շրջանից, պատմում է սյուժեի հեղինակը«Սաակաշվիլիից առաջ Վրաստանում թուրքական բիզնես չկար»։

Նրա խոսքով՝ Վրաստանում թուրքական շահերը զարգացնում էր Սաակաշվիլիի մայրը՝ թուրքագետ Գիուլի Ալասանիան, որն ընկերություն էր անում թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ։

«Գիուլի Ալասանիան ոչ միայն ընկերություն էր անում Ֆեթուլլահ Գյուլենի հետ, այլ նաև նրա սիրեցյալն էր», – ասում է սյուժեի հերոսներից մեկը՝ Խիդիրբեգաշվիլին, որը հակաթուրքական և այլատյացական «Ասալ-Դասավալի» թերթի խմբագիրն է և որին ենթագրերում ներկայացրեցին որպես քաղաքագետ։

«Մենք ռուսական օկուպացիայի մասին ենք խոսում այն դեպքում, երբ վրացական հողերի իրական օկուպանտը Թուրքիան է», – ասում է Խիդիրբեգաշվիլին։

Հեռաստունյութում ներկայացված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը, որը կարծես դեմ չէ վերականգնել Օսմանյան կայսրության սահմանները։

«Աջարիայի հանդեպ հետաքրքրությունն արդեն ամրապնդում է 2,5 մլրդ դոլարը, որը Անկարայի կողմից ներդրվել է վրացական տնտեսությունում։ Եվ զգալի՝ Բաթումի բնակչության 15%-ը, կրկնակի քաղաքացիություն ունեցող սփյուռքը», – պարզաբանում է լրագրողը։

Հաղորդման մեջ ելույթ է ունենում նաև Բաթումի նախկին փոխքաղաքապետ Ասլան Սմիրանը։ Նա ասում է

 «Նրանց բոլորին [թուրքերին] պետք է վռնդել այստեղից»։

Վերջին մի քանի օրում Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները սրվել են։ Դրան բերել են Թբիլիսիում ամսվա վերջում կատարված իրադարձությունները։

Վրաստանում բողոք էր առաջացրել ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցը։ Նա Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար։ Գավրիլովը, որը վեհաժողովի նախագահն է, ռուսերենով է վարել նիստը, որն անցկացրել է խորհրդարանի նիստերի դահլիճում՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստած։

Այդ փաստն առաջացրել է ընդդիմության, իշխանության ներկայացուցիչների և շարքային բնակիչների զայրույթը, որոնք արդեն 12 օր է՝ ցույց են անում խորհրդարանի պատերի մոտ։ Ներքին հարցերին և իշխանության վերաբերյալ դժգոհությանը վերաբերող կարգախոսներին զուգահեռ ևս մեկ կարևոր կարգախոս կար՝ «Ռուսաստան՝ օկուպանտ»։

Ի պատասխան այս «հակառուսական դրսևորումներին»՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է չեղարկել Վրաստանի հետ ավիաչվերթները, իսկ ռուս զբոսաշրջիկներին առաջարկել է հանգստանալ այլ երկրներում։


Կարդալ ավելին JAMnews-ում