Ոչ հարազատ եղբայր և քույր, դեռահասներ. քույրն ապրում է Թբիլիսիում, եղբայրը՝ Սուխումում։ Սիրելի երաժշտությունն ու կյանքի պլանները շատ տարբեր են" />

Բլոգ: «Իմ աբխազ եղբայրը չի լսել Ջասթին Բիբերի մասին, իսկ ես՝ չեչենական երաժշտության»

Ոչ հարազատ եղբայր և քույր, դեռահասներ. քույրն ապրում է Թբիլիսիում, եղբայրը՝ Սուխումում։ Սիրելի երաժշտությունն ու կյանքի պլանները շատ տարբեր են

Մի քանի շաբաթ առաջ հյուրընկալել էինք մեր զարմիկներին: Նրանք ապրում են Սուխումում, և Թբիլիսի են գալիս տարին մի քանի անգամ՝ բժշկի այցելելու, առևտուր անելու (ես լսեցի մեր մայրերի զրույցը, պարզվեց, այստեղ գներն ավելի էժան են, քան Սուխումում), տատիկին այցելելու, իսկ վերեջերս նաև՝ պապիկի գերեզման գնալու:

Քրոջս հետ մենք նրանց հանդիպում ենք ամեն անգամ, երբ գալիս են, և ամեն անգամ դա էմոցիաների ու նոր զգացողությունների հորձանուտ է:

Սկզբում ես, որպես կանոն, անտանելի ամաչում եմ. այնպիսի զգացողություն եմ ունենում, որ նրա հետ առաջին անգամ եմ հանդիպում: Սակայն դա տեղի է ունենում, և մենք միշտ խոսելու թեմա ունենք: Այս անգամ հասանք երաժշտությանը՝ նախընտրած խմբերին և երգիչներին: Եվ որքա՜ն մեծ էր մեր փոխադարձ զարմանքը:

Պարզվեց, որ մեր ճաշակները բացարձակ տարբեր են. նրանց դուր չեն գալիս այն երգերը, որոնք դուր են գալիս ինձ, և ընդհակառակը:

Մեզ մոտ «Արևմուտք» և «Արևելք» սկզբունքով բաժանում գնաց. Ես անգլերեն լեզվով երգեր եմ լսում, նա՝ ռուսերեն:

Ես նրան իմ երգացանկը ցույց տվեցի, և կրտսեր եղբայրը՝ Ալանը, զարմացավ. «Ինչպե՞ս, հեռախոսիդ մեջ 100 երգ կա, և դրանցից ոչ մեկը ռուսերենով չէ՞»:

Իմ շատ սիրելի «One Direction» խմբին նրանք ծանոթ են (ես այդ մասին հոգացել եմ մեր նախորդ հանդիպումների ժամանակ): Սակայն Արիանա Գրանդեի, Arctic Monkeys-ի մասին նրանք անգամ չէին լսել:

Ես պարզապես շոկի մեջ էի: Չեմ ասում, թե նրանք պետք է ճանաչեին այդ երգիչներին, պարզապես սովոր եմ, որ իմ շրջապատում գրեթե բոլորն ասելու բան ունեն այդ երաժիշտների մասին:

Ինձ ավելի շատ զարմացրեց այն, որ նրանք չգիտեին, թե ով է Ջասթին Բիբերը:

Փոխարենն, ինչպես պարզվեց, նրանք արաբական և չեչենական երաժշտություն են լսում: Իսկ ինձ համար չեչենական երաժշտության, ինչպես նաև Չեչնիայի գոյությունը բացահայտում էր:

Նույն բանը տեղի ունեցավ, երբ մենք սկսեցինք խոսել սիրված հաղորդումների մասին:

Ռիչին (ավագ զարմիկը) ասաց, որ նայում է միայն ռուսական հեռուստաալիքներ: Նա արհամարհական փնչացրեց, երբ ես ոչ մի ժամանցային ռուսական հեռուստահաղորդում չկարողացա նշել:

Նրա խոսքով, անգլերենն իր դպրոցում այնքան էլ կարևոր առարկա չէ: Նա զարմացավ, որ ես, ինչպես և իմ բոլոր համադասարանցիները, հասկանում և կարողանում եմ անգլերեն խոսել:

Իմ կրտսեր քույր Մարիան ու Ալանը հասակակիցներ են: Նա անգլերեն է ուսումնասիրում առաջին դասարանից: Ալանը, ավարտելով 5-րդ դասարանը, դեռ չի սկսել անգլերեն սովորել:

Ռիչին ուզում է բժիշկ դառնալ: Ես ուզում եմ ինտերիերի դիզայնով զբաղվել: Գոնե այս հարցում, քննարկելով մեր ապագա մասնագիտություննեը, մենք չենք փնչացնում և զարմանում միմյանց «տարօրինակ» նախընտրությունների վրա:

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:


Կարդալ ավելին JAMnews-ում