«Անհամաչափ միջոցը մարդուն զրկեց կյանքից»․ կարծիքներ՝ ՀՀ-ում ընդդիմադիր գործչի մահվան մասին
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ենթադրաբար, սրտի կաթվածից մահացել է Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու, 46-ամյա Արսեն Գևորգյանը։