Լուրեր

Հայ փորձագետները՝ Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ-ի վճռի մասին

«ՄԻԵԴ-ի վճիռը կասկածի տակ է դնում Ադրբեջանի «հայրենական» պատերազմի լեգիտիմությունը»․ կարծիքներ

Եվրոպական դատարանը Ադրբեջանին մեղավոր ճանաչեց 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ հայ սպայի խոշտանգման և գլխատման համար։ Իրավաբան Արա Ղազարյանի խոսքով՝ վճիռը կոտրում է ադրբեջանական «միֆը, թե, իբր, իրենք զոհ են, հայերն են հարձակվել իրենց վրա»։

Team Telecom — AzerTelecom ինտերնետ տրաֆիկի տարանցում

Հնարավորությո՞ւն, թե՞ ռիսկ․ ՀՀ և Ադրբեջանի տարածքով կկազմակերպվի ինտերնետ տրաֆիկի տարանցում

«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են համաձայնագիր, որը նախատեսում է տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։ Փորձագիտական կարծիքներ

The Guardian-ը Գագիկ Ծառուկյանի մասին

The Guardian-ը՝ Գագիկ Ծառուկյանի մասին, որն առյուծներ է պահում և կառուցում է Հիսուսի արձանը

Բրիտանական պարբերականը պատմել է գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծրագրերի, այդ թվում՝ Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի՝ աշխարհի ամենաբարձր արձանը կառուցելու մասին

Ադրբեջանն ու Հայաստանը ՄԻԵԴ-ում

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել հայ զինվորի գլխատման համար

Բաքուն հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ իրադարձությունները տեղի են ունեցել ակտիվ մարտական ​​գործողությունների ժամանակ, իսկ դիակների փոխանակման ժամանակ որևէ հանցագործություն չի հայտնաբերվել: Վիճարկում է նաև դատարանի իրավազորությունն ու ապացուցողական հիմքը։

ՍԴ-ն կքննի ընտրություններն անվավեր ճանաչելու հարցը

Հայաստանի ՍԴ է ներկայացվել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում․ ի՞նչ սպասել

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Հնարավոր սցենարները՝ ըստ գործող օրենսդրության։

Փաշինյանը՝ Դիլիջանում Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին

«Պատերազմի սպառնալիքի և ռիսկերի կառավարում»․ մանրամասներ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին 

Ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակման օրը Դիլիջանում հանդիպել էին ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը։ Փաշինյանի խոսքով՝ ինքն է ԱԽ քարտուղարին հանձնարարել կապ հաստատել ադրբեջանցի գործընկերոջ հետ։

Ռոբերտ Քոչարյանը զրկվեց անձեռնմխելիությունից

ԿԸՀ-ն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին

Դատախազությունից դեռ չեն հայտնել, թե ինչ հոդվածով են մեղադրանք առաջադրելու Քոչարյանին։ Նրա փաստաբանի փոխանցմամբ՝ մեղադրանք է առաջադրվելու պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։

Ընտրակաշառք բաժանելու սահմանափակումներ ՀՀ-ում

ՀՀ-ում քննարկում են ընտրակաշառքի դեմ պայքարի նոր մեխանիզմների ներդրման հարցը

Առաջիկայում ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստում կքննարկի մի շարք նախագծեր, որոնցով սահմանափակումներ կմտցվեն ընտրակաշառք բաժանած քաղաքական ուժերի, ինչպես նաև մշտապես Հայաստանում չբնակվող ընտրողների նկատմամբ։

Հայ արտահանողներին աջակցող երկրորդ ծրագիրը

Հաղթահարելով ՌԴ սահմանափակումները․ աջակցության նոր ծրագրի մեկնարկ ՀՀ-ում

Սա երկրորդ նմանատիպ ծրագիրն է։ Դրանց նպատակն է նպաստել արտահանման շուկաների դիվերսիֆիկացիային։ Միաժամանակ կառավարությունը աշխատում է հատուկ առևտրային արտոնություններ ստանալ ԵՄ երկրներում։

Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին

Պուտինը չի շտապում շնորհավորել Փաշինյանին․ Մոսկվայի պարզաբանումը, կարծիքներ Երևանից

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը չի բացառում, որ ՌԴ-ն նախատեսում է հիբրիդային նոր առճակատում սկսել Հայաստանի դեմ՝ օգտագործելով իր «գործակալական ցանցը»։ Մանրամասներ։

ԽԱՊԿ նախագահը՝ ՀՀ ընտրությունների մասին

«Հաղթահարեցինք մեծ արհավիրքն ու ինֆորմացիոն ինտերվենցիաները»․ Հայաստանի ԽԱՊԿ նախագահ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ ՀՀ-ն կարողացավ հակազդել օտարերկրյա տեղեկատվական ճնշմանը, նաև ցույց տալ ՌԴ-ին՝ ուզում է լինել անկախ, ինքնիշխան պետություն։

ՀՀ ընտրությունների նախնական արդյունքների վերլուծություն

«ՌԴ «պլան Բ-ն» իրականացավ»․ կարծիք ՀՀ ընտրությունների նախնական արդյունքների մասին

ՔՊ-ն առաջատար է, սակայն խորհրդարան են անցել 2 ընդդիմադիր ուժեր։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ Մոսկվայի «պլան Ա»-ն ՀՀ-ում իշխանությունը վերցնելն էր, «պլան Բ»-ն՝ ԱԺ-ում «զսպաշապիկ»՝ ռուսամետ ընդդիմություն ունենալը։

ՌԴ ԱԴԾ-ն միջամտում է Հայաստանի ընտրություններին

ՌԴ ԱԴԾ-ն միջամտում է Հայաստանի ընտրություններին․ FIP-ի բացահայտումը

Փաստերի ստուգման հարթակի լրագրողը զանգահարել է ՌԴ հայերի միության մի քանի կառույցների ղեկավարների, ներկայացել որպես Ռուսաստանի ԱԴԾ (ФСБ) սպա և պարզել հայերի հավաքագրման գործընթացի մանրամասները։

Աջակցության ծրագիր հայ արտահանողների համար

Պատասխան ՌԴ սահմանափակումներին․ Հայաստանի կառավարությունը կաջակցի հայ արտահանողներին

Աջակության ծրագրի շրջանակում այլ ուղղություններով հունիս ամսվա ընթացքում կարտահանվի ավելի քան 4250 տոննա բանջարեղեն և ելակ, շուրջ 10 միլիոն ծաղիկ, հայ տնտեսվարողներին էլ կտրվի դրամական փոխհատուցում։

Ընտրակաշառքի դեպքերի բացահայտումներ ՀՀ-ում

«ՀՀ-ում ընտրակաշառքի ավելի շատ դեպք է բացահայտվում, քան նախորդ 30 տարում»․ փորձագետ

Միայն վերջին 3 օրերին Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի 5 դեպքի բացահայտման մասին է հայտնել։ Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ 2026 թ․-ի փետրվար-մայիս ամիսներին կոմիտեում մոտ 60 գործ է հարուցվել։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ