Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսով է վարակվել
«Վերջին 24 ժամում վարակի թեթև ախտանիշներ եմ նկատել՝ հազ և ջերմություն։ Թեստը դրական է եղել», — հայտարարել է Ջոնսոնը։
Վարչապետը հաղորդել է, որ անցնում է ինքնամեկուսացման ռեժիմի, մնալու է Դաունինգ–սթրիթ 10–ում գտնվող նստավայրում, և շարունակելու է աշխատել։ Բորիս Ջոնսոնը 55 տարեկան է։
● Մարտի 25–ին կորոնավիրուսի թեստը դրական է եղել Բրիտանիայի թագաժառանգ 71-ամյա արքայազն Չարլզի մոտ։
● Ըստ վերջին տվյալների՝ Մեծ Բրիտանիայում 11658 վարակված կա։ 578 մարդ մահացել է։
● Time ամսագիրը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հեռուստաուղերձով կդիմի ժողովրդին։ Դա կլինի նրա չորրորդ արտակարգ հեռուստաուղերձը 68-ամյա կառավարման ընթացքում։