Հինգ աստղանի ձյուն
«Այժմ մենք սեփական հանգստավայրն ունենք, այլևս պետք չէ ոչ մի տեղ մեկնել», — այսպես ադրբեջանցիներն ընկալեցին Բաքվից ընդամենը 230 կմ հեռավորության վրա գտնվող «Շահդաղ» ձմեռային-ամառային զբոսաշրջային համալիրի բացման լուրը:
Այն արդեն 4 տարեկան է, այդ պատճառով էլ այսօր արդեն կարելի է դատել հաջողվե՞ց արդյոք Շահդաղին արհեստական ձնով փոխարինել հարևան Վրաստանի դահուկային վազքուղիները՝ Բակուրիանին և Գուդաուրին:
Առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այս գովազդված զբոսաշրջային համալիրը: Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից կառուցված համալիրը զբոսաշրջության զարգացման մասին այս պետական կառույցի պատկերացումների մարմնացումն է: Այսինքն՝ շատ շքեղ ու թանկ վայր է:
Լուսանկարները՝ trend.az-ի
Այստեղ կա ամեն ինչ՝ 4 հյուրանոց, որոնցից երկուսը՝ 5-աստղանի, 14 դահուկային վազքուղի, 12 ճոպանուղի, 20 ռեստորան և բար, դահուկասպորտի դպրոց, սպա-սրահներ, ֆիթնես-կենտրոններ:
Մեկ բաժին ապուրն այստեղ արժե 5 դոլար, ամենաէժան համարում մեկ գիշերը՝ մոտ 200 դոլար: Ինչ վերաբերում է դահուկային վազքուղիներին, ապա եթե դուք չունեք համապատասխան հանդերձանք և դահուկներ, պետք է վարձակալեք, կես օր դահուկ քշելը կարժենա մոտ 50 դոլար (ներառյալ ճոպանուղին):
Սպա-սրահների և ռեստորանների ենթադրյալ հաճախորդներից զատ «Շահդաղի» հաճախորդները երկու մասի են բաժանվում:
Առաջինը դահուկորդներն են
Նրանք իրոք սիրում են և կարողանում են դահուկ քշել:
Նրանք հաճույքով են շաբաթ առավոտյան գալիս այստեղ, ուզածիդ չափ դահուկ քշում, աշխատանքային ավարտից հետո ձերբազատվում սթրեսից և վերադառնում քաղաք:
Հենց նրանք են տեսնում հրաշք լեռնային տեսարանն իր ողջ գեղեցկությամբ:
«Ձյան հրանոթ» է: Առանց այս սարքավորումների հնարավոր չէր լինի վազքուղիների որակն ապահովել. սա այնքան էլ բարձրադիր շրջան չէ և շատ ցուրտ չէ, տեղումներն էլ անկայուն են:
Հաճախ պրոֆեսիոնալներն իրենց հետ սեփական դահուկներն են բերում, այնպես որ վճարում են միայն ճոպանուղու համար:
Երկրորդ խումբը սելֆիի սիրահարներն են
Այս խումբն առաջինից մեծ է: Շատ ավելի մեծ: Ուսանողները, դպրոցականներն ու օֆիսային աշխատակիցները չեն կարող իհարկե սպա-սրահ կամ ռեստորան այցելել, սակայն դա նրանց չի հուզում: Դահուկները նույնպես նրանց քիչ են հետաքրքրում: Այն ամենն, ինչ նրանց պետք է, «Շահդաղը» կարող է տալ՝ ձյուն, մաքուր օդ, տեղանքի փոփոխություն, համեմատաբար էժան հոթ-դոգ, իրենց նմանների միջավայր և ամենակարևորը՝ սելֆիի ֆոն:
Այստեղ նաև գովազդային միջոցառումներ են կազմակերպում, օրինակ, «Բիզոն-կատապուլտը» (կազմակերպիչներն էին Xtreme Pro-ն և BIZON Energy Drink-ը): Այնպես որ եթե դուք ունեք օրիգինալ հանդերձանք և «կրեատիվ հայեցակարգ», ինչպես ասված է մամուլի հաղորդագրությունում, ապա, հնարավոր է, հաջորդ անգամ ձեզ թույլ տան թռչել էլաստիկ պարանների միջոցով: