Կորոնավիրուս 20.08.2020 Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել JAMnews Երևան Կիսվել Կիսվել Օգոստոսի 20-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 263-ով և դարձել 42 319: Մահացել է ևս 3 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 836-ի։ Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Առողջացել է ևս 250 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 35 476։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 190 560 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 993: ● Կորոնավիրուսը կարող է օդով փոխանցվել։ Սա հայտարարվել է պաշտոնապես և փոխում է համավարակի դեմ պայքարի ողջ համատեքստը ● Հայաստանը չի բացի սահմանները մինչև զբոսաշրջային սեզոնի ավարտը
Հազարավոր ցուցարարների հանդեպ բռնություններ և ձերբակալություններ Թբիլիսիում․ լուսանկարներ և տեսանյութ