Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել
Օգոստոսի 20-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 263-ով և դարձել 42 319:
Մահացել է ևս 3 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 836-ի։
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Առողջացել է ևս 250 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 35 476։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 190 560 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 993:
● Հայաստանը չի բացի սահմանները մինչև զբոսաշրջային սեզոնի ավարտը