Կորոնավիրուս, նորություններ։ Կարաչաևո–Չերկեսիայում խնդրում են փրկել իրենց
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահեր, ապաքինվածներ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 195 323 1 Հիվանդներ 13 325 7 876 810 Նոր մահեր +11 +5 0 Մահեր 211 93 13 Առողջացել են 4 099 4 377 683 -
Կարաչաևո–Չերկեսիայում խնդրում են փրկել իրենց․ հանրապետությունում կորոնավիրուսի թեստ ընդհանրապես չկա, և բժիշկների պակաս կա
Կարաչաևո–Չերկեսիայում կորոնավիրուսով հիվանդների հարազատների ցույց է անցկացվում։ Ակցիայի մասնակիցներին ցրում են, սակայն նրանք կրկին են հավաքվում։
Մարդիկ շրջանային հիվանդանոցի մոտ կանգնած են «Փրկեք Կարաչաևո–Չերկեսիան» պաստառներով և Մոսկվայից անհապաղ օգնություն են խնդրում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հիվանդանոցներից մեկն ընդհանրապես դադարել է աշխատել, քանի որ այնտեղ հիվանդ է առանց բացառության ողջ անձնակազմը։
Տեսանյութում ոստիկանը ցուցարարից խլում է պաստառն ու այն պատռում։
Աղբյուրը՝ ՄԲԽմեդիա
-
Եվս երեք հիվանդանոց է Հայաստանում սկսում ընդունել Covid-19–ով հիվանդների
Հայաստանում մեկ օրում վարակման 195 դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ, համաճարակի մեկնարկից ի վեր վարակվել է 13 325 մարդ։
Մահվան 11 դեպք մեկ օրում, ընդհանուր առմամբ մահացել է արդեն 211 մարդ։
4 099 մարդ է ապաքինվել։
Հայաստանը ճգնաժամի է բախվել, հիվանդների համար բուժկենտրոններում արդեն տեղ չկա։ Առողջապահության նախարարությունը երկրի բոլոր հիվանդանոցներին առաջարկել է ծրագրին անմիջապես միանալու հայտ ներկայացնել։ Արդյունքում՝ Հայաստանի ևս երեք շրջանային հիվանդանոց արդեն սկսում է կորոնավիրուսով վարակվածների ընդունել։
Մինչ այժմ նման հիվանդների բուժմամբ էին զբաղվում մայրաքաղաքի 7, շրջանների 3 կլինիկաներ։
-
Վրաստանում կրկին բացվել են հյուրանոցներն ու բոլոր ռեստորանները, աշխատում է տրանսպորտը՝ բացառությամբ գնացքների
Հունիսի 8–ից Վրաստանում կարանտինի միայն մեկ զգալի սահմանափակում է մնացել․ գնացքները չեն վերսկսի իրենց աշխատանքը նվազագույնը մինչև հունիսի 15–ը։
Հյուրանոցներն ու ռեստորանները/սրճարանները պարտավոր են պահպանել առողջապահության նախարարության սահմանած կանոնները, և պարբերաբար տեսչական ստուգում են անցնելու։
Տրանսպորտում պետք է բաց լինեն բոլոր պատուհաններն ու հեռավորություն պահպանվի ուղևորների միջև։
Կարանտինի սահմանափակումների չեղարկման առաջին փուլը Վրաստանում սկսվել է ապրիլի 27–ից։
Հունիսի 15–ից Վրաստանը պլանավորում է վերսկսել ներքին զբոսաշրջությունը։
Հուլիսի 1–ից երկիրը կբացի սահմաններն ու կընդունի արտասահմանցի զբոսաշրջիկների։
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահեր, ապաքինվածներ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 766 314 1 Հիվանդներ 13 130 7 553 809 Նոր մահեր +10 +4 0 Մահեր 200 88 13 Առողջացել են 4 014 4 149 674 -
Հերթական հակառեկորդը Հայաստանում՝ 766 նոր դեպք մեկ օրում, մահացածների ընդհանուր թիվը հասել է 200-ի
Հայաստանում մեկ օրում 766 դեպք և 10 մահ:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում համավարակի սկզբից ի վեր մահացել է 200 մարդ, վարակվել են 13 130-ը, ապաքինվել՝ 4 014-ը։
-
32 հոգի՝ երեխաներ և աշխատակիցներ, կորոնավիրուսով են վարակվել Հյուսիսային Օսիայի նյարդահոգեբուժական գիշերօթիկ հաստատությունում
Այս բռնկումը հաստատել է Հյուսիսային Օսիայի դատախազությունը: «Ողորմածություն» կոչվող հոգեբուժական գիշերօթիկ տուն-ինտերնատի գործով հետաքննություն է սկսվել, քանի որ պարզվել է․ այստեղ ընդհանրապես ոչ մի հակահամաճարակային միջոցառում չի ձեռնարկվել կորոնավիրուսների տարածումը կանխելու համար: Նույնիսկ նման միջոցառումների համար տեսական պլան չի մշակվել, ասվում է դատախազի զեկույցում:
Աղբյուր՝ «Կրիլյա» առցանց հեռուստաընկերություն
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահեր, ապաքինվածներ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 547 379 3 Հիվանդներ 12 364 7 239 808 Նոր մահեր +7 +2 0 Մահեր 190 84 13 Առողջացել են 3 720 4 024 663 -
Հայաստանում մեկ օրում 547 դեպք և 7 մահ. քննարկվում է խիստ կարանտին հայտարարելու հարցը
Ընդհանուր առմամբ, Հայաստանում համավարակի սկզբից ի վեր մահացել է 190 մարդ, վարակվել են 12 364-ը, ապաքինվել՝ 3 720-ը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 5-ին ասել է, որ պարետատունը քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կարգավորման մի քանի սցենար, այդ թվում` տոտալ արգելափակումների փուլ մտնելու, պարետային ժամ հայտարարելու տարբերակները.
«Այդ քննարկումների համատեքստում ես ինքս ներդաշնակ չեմ որոշումներից որևէ մեկի կապակցությամբ, որովհետև նման որոշումներ կայացնելուց առաջ պիտի համոզված լինել, որ դրանք լուծելու են մեր պրոբլեմները։ Մենք ելնում եք այն կանխավարկածից, որ ընդհանրապես կորոնավիրուսի մեր գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, բայց հարցը հետևյալն է, որ դա հիմնավորող և ապացուցող որևէ տվյալ չկա։
Ինչպես տեսնում ենք, կորոնավիրուսի համավարակը ամբողջ աշխարհում շարունակվում է տարբեր դինամիկաներով և տեմպերով, հետևաբար, այս առումով անորոշությունները շատ են»։
• Երևանը վերադառնում է իր բնականոն կյանքին, չնայած կորոնավիրուսով վարակվածների թվի աճին
-
Ադրբեջանում արդեն արգելված է տանից դուրս գալ հանգստյան օրերին
Ադրբեջանում օրական կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի թիվը հասնում է հարյուրների, օրական մի քանի մարդ մահանում է: Այդ պատճառով նոր սահմանափակումների որոշում է ընդունվել:
Հանգստյան օրերին տանից դուրս գալու արգելքը վերաբերում է Բաքվին, Գյանջային, Լենքորանին և Աբշերոնյան շրջանին: Դադարեցվում է բոլոր բիզնեսների, խանութների աշխատանքը, այդ թվում՝ մթերային, չի աշխատում հասարակական տրանսպորտը և չի թույլատրվում տեղաշարժվել ավտոմեքենաներով:
Կարանտինը վերահսկում են ոստիկանությունը և ներքին զորքերը:
Բացառություն են միայն շտապօգնության, փրկարար ծառայությունների և նմանատիպ կազմակերպությունների աշխատանքը, ինչպես նաև արտակարգ դեպքերը:
• «Եթե չվախենաս, չես վարակվի»։ Ադրբեջանում չեղարկվել է կարանտինը․ ի՞նչ են մտածում մարդիկ
Այսպիսին էր շաբաթվա վերջին Բաքվի կենտրոնական փողոցը: JAMnews Լուսանկարներ
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունը