Կորոնավիրուս, նորություններ։ Հայաստանում փորձում են համոզել բնակչությանը առանց բժշկի նշանակման չօգտագործել դեքսամեթազոն
-
Վիճակագրություն՝ վարակվածներ, մահացածներ, ապաքինվածներ․ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 551 471 3 Հիվանդներ 19 708 12 238 898 Նոր մահեր + 13 +5 0 Մահեր 332 148 14 Առողջացել են 8 854 6 192 752 -
Հայաստանում փորձում են համոզել բնակչությանը առանց բժշկի նշանակման չօգտագործել դեքսամեթազոն
Հայաստանում մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 551 նոր դեպք և 13 մահ: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր վարակվել է 19 708 մարդ, նրանցից 332-ը մահացել են, 8 854 մարդ՝ առողջացել:
Հայաստանում դեքսամեթազոն դեղամիջոցի շուրջ բում է սկսվել, շատ մարդիկ ընդունվում են այն առանց բժշկի նշանակման։ Դա սկսվել է այն բանից հետո, երբ հաղորդվել է Մեծ Բրիտանիայում այս դեղամիջոցի նախնական կլինիկական փորձարկումների հաջողության մասին լուրը:
Առողջապահության նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել ինքնաբուժման վտանգների վերաբերյալ.
«Դեքսամեթազոն պարունակող դեղերը գրանցված են որպես դեղատոմսով տրվող դեղեր, ավելին` դրանք ունեն իմունային համակարգն ընկճող ազդեցություն, որի արդյունքում թաքնված վարակները կարող են ակտիվանալ կամ առկա վարակները կարող են սրվել»։
-
Վիճակագրություն՝ վարակվածներ, մահացածներ, ապաքինվածներ․ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 459 438 2 Հիվանդներ 19 157 11 329 895 Նոր մահեր + 10 +4 0 Մահեր 319 143 14 Առողջացել են 8 266 6 325 741 -
Վրաստանում վարակման նոր օջախի հայտնվելու ռիսկ կա Սամեգրելոյի շրջանում
Կորոնավիրուսի նոր դեպք է հայտնաբերվել Զուգդիդիում։
Վրաստանում մեկ օրում երկու նոր դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ, համավարակի մեկնարկից ի վեր վարակվել է 895 մարդ։ Նրանցից մահացել է 14–ը, 741–ն ապաքինվել է։
Վրաստանի արևմուտքում՝ Սամեգրելոյի շրջանում նոր բռնկման վտանգ է առաջացել։ 55-ամյա տղամարդը Վրաստան է եկել Ռուսաստանից հունիսի 12–ին Վերին Լարս ցամաքային հսկիչ անցակետով։ Նա կարանտինի մեջ է եղել, սակայն նրան թույլ են տվել մասնակցել եղբոր թաղմանը Զուգդիդի քաղաքում։ Այնտեղ նա ենթադրաբար շփվել է տասնյակ մարդկանց հետ։ Այժմ նրա մոտ կորոնավիրուս է հաստատվել, արդեն մեկուսացվել են նրա ընտանիքի անդամներն ու մի քանի այլ անձինք։
-
Վիճակագրություն՝ վարակվածներ, մահացածներ, ապաքինվածներ․ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 665 338 5 Հիվանդներ 18 698 11 329 893 Նոր մահեր + 7 +6 0 Մահեր 309 139 14 Առողջացել են 6 560 6 192 739 -
Հայաստանում շարունակվում է վարակման կտրուկ աճը, վարչապետը փողոցում դիմակներ է բաժանում, տեսանյութ
Հայաստանում վարակման 665, մահվան 7 նոր դեպք կա։ Ընդհանուր առմամբ, համավարակի մեկնարկից ի վեր վարակվել է 18 698 մարդ, նրանցից 309–ը մահացել է, 6 560–ն ապաքինվել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան․«Զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել: Մի՞թե Քաղաքացու հետ երկխոսությամբ ձևավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի Քաղաքացու հետ՝ իր իսկ թանկագին առողջությունը պահպանելու նրա պատրաստակամությունը մեծացնելու համար»։
Հայաստանում աշխատում են բոլոր բիզնեսներն ու հանրային տրանսպորտը, սակայն մշտապես և ամենուր պետք է դիմակ կրել։ Ավտոբուսներն ու երթուղայինները պարբերաբար ախտահանվում են։
Հայտարարվել է, որ սահմանները փակ կմնան նվազագույնը մինչև հուլիսի 1–ը։
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահեր, ապաքինվածներ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 544 329 +9 Հիվանդներ 18 033 10 991 888 Նոր մահեր + 9 +7 0 Մահեր 302 133 14 Առողջացել են 6 814 6 075 732 -
Ընդհանուր առմամբ, 119 բժիշկ է կորոնավիրուսով վարակվել Վրաստանում, նրանցից մեկը մահացել է
Մահացած բուժաշխատողը 70-ամյա բուժքույր է Քվեմո Քարթլի շրջանից։
119 վարաված բուժաշխատողներից 101–ը բժիշկներ են, 18–ը՝ տեխնիկական անձնակազմ։
Մեկ օրում Վրաստանում ինը նոր դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ՝ 888 դեպք կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր։ Նրանցից 731–ն ապաքինվել են, 14–ը մահացել։
-
Ռուսաստանում մի քանի ռազմական գործարան է կանգնեցվել կորոնավիրուսով զանգվածաբար վարակման պատճառով
Կալինինգրադում կանգնեցվել է «ՕԿԲ «Ֆակել»» առաջատար ձեռնարկությունը, այնտեղ շարժիչներ են արտադրում տիեզերական թռչող սարքերի համար։ Գործարանում վարակվել է նվազագույնը 82 աշխատակից։
Երրորդ օրն է, ինչ փակ է Սիբիրի Սևերոդվինսկ քաղաքը, այնտեղ կանգնեցվել է երկու խոշոր ռազմական ձեռնարկություն, որտեղ կառուցում են ատոմային ռազմանավեր և սուզանավեր։ Կորոնավիրուսով հիվանդների բուժման համար վերազինվել է շտապօգնության հիվանդանոցի յոթհարկանի մասնաշենքը։
Հունիսի 17–ի դրությամբ Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր քանակը կես միլիոնից ավելին է, մահացածներինը՝ 7 478։ Բժիշկներն ու փորձագետները, սակայն, շարունակում են պնդել, որ այդ վիճակագրությունը կեղծված է` իրական պատկերը շատ ավելի տագնապալի է։
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունը