Պարզ է, որ բոլորն էլ առաղջություն են ցանկանում իրենք իրենց ու իրենց հարազատներին, սակայն այդ հիմնական ցանկություններից ու հույսից զատ հարցվածները կիսվել են նաև ավելի հստակ ամանորյա ցանկություններով.
— Շատ կուզեի ծնողներիս տնից տեղափոխվեի ու ինքնուրույն ապրեի: Սակայն ես պատրաստ եմ զոհաբերել այդ ցանկությունս ու շարունակել ծնողներիս հետ ապրել, եթե նրանք պատրաստ չեն դրան: — Ուզում եմ համալսարան ընդունվել բիզնես-վարչարարություն մասնագիտությամբ: — Ուզում եմ, որ առավոտյան պետք լինի աշխատանքի գնալ, իսկ երեկոյան՝ վերադառնալ երեխաների մոտ: