Այսօր առավոտյան բաքվեցիներին անակնկալ էր սպասվում. գներն աճել էին մեկ երրորդով: Կենտրոնական բանկը դեկտեմբերի 21-ին անցում է կատարում մանաթի լողացող փողարժեքի: Պաշտոնական հայտարարությունում բանկի ղեկավարությունը հղում է անում «տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներին»: Հայտնի հեռուստաալիքներով հաղորդումներ են ցուցադրվում, որտեղ փորձագետները բնակչությանը հասանելի լեզվով բացատրում են լողացող փոխարժեքի գրավչությունը և կոչ են անում մարդկանց խուճապի չմատնվել:
Ֆեյսբուքցիները վայրկենական արձագանքեցին:
«Եթե գոյություն ունի «Կարտոֆիլի պատրաստման 155 բաղադրատոմս», դրա տպաքանակն այժմ պետք է աճի»: «Ահա այսպես… Թող Պուտինի գլխին մի քար ընկնի»: «Մանաթն այս գիշեր մահացավ, պարզապես չգիտի այդ մասին: Եվ ոչ ոք նրան չի ասում. վախենում են վշտացնել» «Մանաթը ինքնասպսնություն է գործել Կենտրոնական բանկի զուգարանում: Մարմինը գտնվել է կոյուղում»:
Այսպիսով, դոլարի փոխարժեքը Ադրբեջանում 1.55 մանաթ է երեկվա 1.05-ի փոխարեն: