Ավտոփոխադրամիջոց Աբխազիայի լայն հասարակության համար
Խոսքը գնում է այն մասին, որպեսզի պետական ծառայողներին ու ղեկավարներին արգելվի բյուջեի հաշվին ծառայողական մարդատար մեքենաներ գնել, եթե շարժիչի հզորությունը գերազանցում է 150 ձիաուժը, իսկ գինը՝ 500 հազ. ռուբլին՝ ներառյալ մաքսատուրքերը [մոտ $2,300].
Ավտոկայանատեղի նախագախի ընդուրանի մոտ, Սուխում
Պրեմիում դասի ավտոմեքենաները, որոնք ունեն նման պարամետրեր, սակայն դեռևս գտնվում են բյուջետային կազմակերպությունների բալանսին, բլոգերներն առաջարկում են վաճառել աճուրդի միջոցով, իսկ գումարը փոխանցել պետբյուջե:
Չնայած աբխազական պաշտոնական դեմքերին ամբողջությամբ արգելել երթևեկել թանկերժեք լիմուզիններով նույնիսկ ամենաառաջադեմ բլոգերները չհամարձակվեցին: Բացառության կարգով նրանք թույլ են տալիս հնարավորություն պետական ավտոպարկում պահել ներկայացուցչական դասի 5 ավտոմեքենա «բարձրաստիճան օտարերկրյա հյուրեր ու արտասահմանյան պատվիրակություններ ընդունելու համար»:
Ինչպես նշում է գաղափարի հեղինակ Գուդիսա Մամացիպան, «կարծում եմ՝ նման որոշումը միաժամանակ կլցնի պետական բյուջեն տասնյակ միլիոն ռուբլով… և մի քանի անգամ կկրճատի չինովնիկների ավտոպարկի վառելիքի, սպասարկման ու վերանորոգման ամենամսյա ծախսերը»:
Իշխանությունները դեռևս ոչ մի կերպ չեն արձագանքել այս նախաձեռնությանը: Փոխարենը հայտնի է, որ նոր տարվա բյուջեի ծախսերի մեջ ներառվել է պրեմիում դասի երկու ավտոմեքենայի ձեռքբերման մասին հոդված: