Վրաստան: Ծերեր, որոնց լքել են և՛ երեխաները, և՛ պետությունը" />

25 դոլար

Վրաստան: Ծերեր, որոնց լքել են և՛ երեխաները, և՛ պետությունը

Նինոծմինդայի շրջանում բազմաթիվ միայնակ մարդիկ կարող են պետության կողմից նախատեսված սոցիալական օգնություն ստանալ: Խնդիրն այն է, որ սոցիալական օգնության մասին օրենքի կետերից մեկը  շատ հաճախ չի  համապատասխանում իրականությանը:

Օրենքի համաձայն, եթե այն բնակարանում կամ տանը, որտեղ այդպիսի թոշակառու է ապրում, ինչ-որ մեկն էլ է գրանցված, այդ մարդուն արդեն օգնություն չի հասնում, քանի որ նա միայնակ չէ:

Պատմություն առաջին, Գրիզետա, 75 տարի

Հին տուն՝ փլված և հրդեհից վնասված պատշգամբով: Կարելի է կարծել, որ այստեղ տասը տարի ոչ ոք չի ապրում, որ տունը լքել են հրդեհից հետո:

Սակայն այստեղ 75-ամյա միայնակ Գրիզետա Մնացականյանն է ապրում: Հիվանդ ու անօգնական կինը 4 երեխա ունի՝ երկու տղա և երկու աղջիկ: Տղաները Ռուսաստան են մեկնել գումար վաստակելու, խոստացել են վերադառնալ նրա ետևից, սակայն այդպես էլ չեն վերադարձել. արդեն 10 տարի է անցել: Իսկ աղջիկներն ամուսնացել են, տեղափոխվել են այլ շրջաններ և չեն այցելում մորը:

cover

Երկու տարի առաջ տանը հրդեհ բռնկվեց. պայթել էր գազի բալոնը: Ապակիները փշրվել էին, տունը լրջորեն վնասվել էր: Այդպես էլ ամեն ինչ մնացել է, ոչ ոք չի օգնել վերականգնել այն:

«Ես միայն կենսաթոշակ եմ ստանում, դրանով էլ ապրում եմ: Ալյուր եմ գնում և միայն խիստ անհրաժեշտ բաներ, դեղերի համար գումարը չի հերիքում: Սոցիալական օգնություն չեն տալիս, ասում են՝ այստեղ երեխաներս են գրանցված, թող նրանք էլ օգնեն», – ասում է Գրիզետա Մնացականյանը:

3-1

Պատմություն երկրորդ, Անթառամ, 84 տարեկան

2016թ-ի հուլիսի 1-ից Վրաստանում հետևյալ կանոնն է գործում. 60 տարեկանից բարձր կանայք և 65 տարեկանից բարձր տղամարդիկ 180 լարի [մոտ $77] կենսաթոշակ են ստանում: Ամենամսյա հավելավճարը միայնակ թոշակառուների համար կազմում է 60 լարի [մոտ $25]:

Անթառամ Աբրահամյանն ապրում է ուրիշ գյուղում՝ Էշտիայում, նա 84 տարեկան է: Նա արդեն երկար տարիներ լրիվ միայնակ ապրում է եղբոր տանը: Տան վրա գրանցված են նրա տղաները, սակայն նրանք այդտեղ չեն ապրում և 10 տարվա ընթացքում ընդհանրապես չեն երևացել: Սակայն Անթառամ տատիկը դրա պատճառով 25 դոլար հավելավճար չի ստանում, որն իր համար փրկություն է համարում:

4-1

«Ոտքերս ցավում են, ձեռքերս ցավում են, գլուխս պտտվում է: Միայնակ ծեր մարդու համար ամեն ինչ անելը շատ դժվար է, ես նույնիսկ վախենում եմ մենակ տնից դուրս գալ, և այդ պատճառով արդեն երկու ամիս է՝ չեմ լողացել, բաղնիք չեմ կարողանում հասնել: Միայն կենսաթոշակով հնարավոր չէ ապրել, ինչպե՞ս դա ապացուցեմ», – ասում է Անթառամ Աբրահամյանը:

Կենսաթոշակի ավելացումը շատերի վիճակը միայն ավելի է վատթարացրել

Հենց այն կարծես թե դրական իրադարձությունից հետո, ինչպիսին էր 2016թ-ի հունիսին կենսաթոշակների ավելացումը, միայնակ թոշակառուների խնդիրը կտրուկ վատթարացավ և զանգվածային բնույթ սկսեց կրել: Բանն այն է, որ նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 150 լարի, իսկ կենսաթոշակն այժմ 180 լարի է: Եվ բոլոր այն թոշակառուները, որոնք նպաստ էին ստանում, այժմ դուրս են մնացել այդ ցուցակից:

«Մենք հասկանում ենք, որ տարեցների համար շատ ծանր է: Սակայն մենք ոչնչով չենք կարող օգնել, – ասում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի սոցապահովության գործակալության ղեկավար Ջեմալ Խմալաձեն: – Այդ խնդիրը հնարավոր է լուծել՝ միայն փոխելով օրենքը»:


Կարդալ ավելին JAMnews-ում