Դպրոցների տնօրենները «Իրազեկ քաղաքացիների միություն» հասարակական կազմակերպությանն ու դրա համակարգողին մեղադրում են զրպարտության համար" />

Հայաստան. Դատարանը վարույթ է ընդունել դպրոցների 30 տնօրենների հայցերը

Դպրոցների տնօրենները «Իրազեկ քաղաքացիների միություն» հասարակական կազմակերպությանն ու դրա համակարգողին մեղադրում են զրպարտության համար

«Իրազեկ քաղաքացիների միություն» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանը, որն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն էր իրականացնում, հրապարակել է դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնց համաձայն, նրանք Հայաստանի հանրապետական կուսակցությանն իրենց սատարելու պատրաստ ընտրողների ցուցակ են ներկայացրել:

«Իրազեկ քաղաքացիների միությունը» հասարակական կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է կարևոր հարցերում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

«Իրազեկ քաղաքացիների միության» աշխատակիցներն աշխատանքային ժամին զանգահարել են հանրակրթական հաստատությունների տնօրեններին և, ներկայանալով որպես հանրապետականների շտաբի ներկայացուցիչներ, հետաքրքրվել այս կամ այն թեկնածուի օգտին տարված աշխատանքի ծավալով: Դպրոցների տնօրենները 12 թեկնածուների անուններ են նշել, որոնց օգտին քարոզչություն են իրականացրել: 114 դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ իշխող կուսակցության համար ցուցակներ են կազմել ուսուցիչների և աշակերտների ծնողների անձնական տվյալներով:

Իոննիսյանը պնդում է, որ դա ապացույց է այն բանի, որ իշխանություններն ընտրություններին վարչական ռեսուրս են օգտագործել իրենց հաղթանակն ապահովելու համար՝ դրանով իսկ խախտելով օրենքը: Նա համարում է. չնայած նրան, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀԿ-ին դուրս չթողեց նախընտրական քարոզարշավից, հեռախոսազրույցների ձայնագրությունների հրապարակումը քաղաքական հետևանքներ կունենա, ոչ ոք չի կարող ասել, որ իշխանությունը լեգիտիմ է:

Դպրոցների տնօրենների հայցերը Դանիել Իոննիսյանի, ինչպես նաև «Իրազեկ քաղաքացիների միության» դեմ են: Դպրոցների տնօրեններն Իոննիսյանին և կազմակերպությանը մեղադրում են զրպարտության համար և պահանջում պաշտոնական հերքում հրապարակել և յուրաքանչյուրին 2 մլն դրամ փոխհատուցում վճարել: Դատարանը հայցերը վարույթ է ընդունել:

ՀՀԿ-ն իր հերթին նշել է, որ հեռախոսազրույցների ձայնագրությունները հիմք չեն տալիս պնդելու, որ խախտվել է երկրի Ընտրական օրենսգիրքը: Կուսակցությունը հայտարարել է, որ տնօրենները քարոզչությամբ են զբաղվել ոչ աշխատանքային ժամին, և մեղադրել է «Իրազեկ քաղաքացիների միությանը» քաղաքական անգաժավորվածության համար. «Արդար և ազնիվ ընտրությունների անցկացման համար իր վրա դիտորդական առաքելություն վերցրած կազմակերպությունը դիմել է գործողությունների քաղաքական ուղղվածության»:

 


Կարդալ ավելին JAMnews-ում