Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան – վերջին լուրեր, կենսագրություն, քաղաքական հայտարարություններ և վերլուծություններ։

Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին, Հայաստանի Իջևան քաղաքում։ Նա լրագրող և ընդդիմադիր քաղաքական գործիչ էր։ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո դարձավ Հայաստանի վարչապետ։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությունը

Այս թեմատիկ էջում ներկայացված են Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեության, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, կառավարության որոշումների և տարածաշրջանային զարգացումների մասին հրապարակումներ։

Հայաստանի արտաքին քաղաքականությունը

Կարդացեք Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների, խաղաղության գործընթացի, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների, Հայաստան–Թուրքիա հարաբերությունների, Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների մասին։

Հետևեք Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, քաղաքական իրադարձություններին, փորձագիտական գնահատականներին և վերլուծություններին JAMnews-ում։

Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում
video icon

«Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ». Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը

Բիշքեկում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հերթական հանդիպումը։ Վերջին շրջանում նրանք հաճախ են հանդիպում, սակայն բանակցություններից ամեն անգամ ավելի ու ավելի քիչ տեղեկություններ են հաղորդվում

Ի՞նչ սպասել Պուտինի այցից

Պուտինը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ նիստին. ի՞նչ սպասել

Ի՞նչ ծրագրերով են ռազմական դաշինքի երկրների ղեկավարները գալիս հանդիպմանը, որի օրակարգում «Հայաստանին օգնություն տրամադրելու» հարցն է, և ինչպե՞ս պետք է արձագանքի Երևանը կառույցի անգործությանը

Խաղաղության պայմանագիր Հայաստան-Ադրբեջան

«Ռուսաստանի հետ մնալն ավելի մեծ ռիսկ է ՀՀ-ի համար, քան ԱՄՆ-ի հետ նոր դաշինքը»։ Կարծիք

Ավելի ու ավելի շատ փորձագետներ են Հայաստանի իշխանություններին խորհուրդ տալիս հստակ դիրքորոշում որդեգրել և հրաժարվել Ռուսաստանի հետ կեղծ դաշնակցային հարաբերություններից, քանի դեռ հնարավոր է ինչ-որ բան փոխել

Փաշինյանի արձագանքը Ալիևի ելույթին

«Խաղաղության օրակարգը հայության «խաղաղ ոչնչացումը» չէ»․ Փաշինյանի արձագանքը Ալիևի ելույթին

Հայաստանի վարչապետի գնահատմամբ՝ գլոբալ էներգետիկ օրակարգն է ոգևորել Ալիևին, բայց ժամանակն է, որ միջազգային հանրությունը կոնկրետ միջոցներ ձեռնարկի «Ադրբեջանի գործելակերպի առիթով»

Պուտինի հայտարարությունը և երկու պատասխան Հայաստանից

Երկու իրարամերժ պատասխան Երևանից Պուտինի հայտարարությանը. ի՞նչ է կատարվում

Ռուսաստանի նախագահը Հայաստանին առաջարկել է ընտրություն կատարել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման երկու տարբերակի միջև՝ ռուսական և «վաշինգտոնյան»։

Պրահայի հայտարարություն. Վերլուծություն Երևանից և Բաքվից

Պրահայի հայտարարությունը խաղաղություն կբերի՞։ Վերլուծություն Երևանից և Բաքվից

Ի՞նչ են խոսում Երևանում և Բաքվում Պրահայում Ալիև-Փաշինյան հանդիպումից հետո: Վերջին լուրերը Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներից, փորձագիտական ​​գնահատականներ։

Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը

Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը

Անկախության հռչակումից հետո առաջին անգամ Ադրբեջանը և Հայաստանը պետությունների ղեկավարների մակարդակով փոխադարձաբար ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ