Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան (ծնվ. 1975 թ. հունիսի 1-ին), ՀՀ վարչապետն է 2018-ի մայիսի 8-ից: Դրանից առաջ նա ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, 2012-2018 թվականներին ՝ Ազգային ժողովի պատգամավոր:

 

Փաշինյանը վարչապետ դարձավ «թավշյա հեղափոխության» հաղթանակի արդյունքում, երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որը երկար տարիներ գլխավորում էր երկիրը, հրաժարական տվեց:

2018 թվականի դեկտեմբերին Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» քաղաքական ուժն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնություն ստացավ Ազգային ժողովում:

 

Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են.

  1. Հայաստանը կպահպանի գործընկերային հարաբերություններ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության հետ, բայց ոչ ոքի ազդեցության տակ չի լինի:
  2. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը կշարունակվի՝ այդ թվում, Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություններում:
  3. Երևանը պատրաստ է դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց դրա համար Անկարան պետք է դադարի Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմաններ առաջադրել:
  4. Փաշինյանը հույս ունի, որ Վաշինգտոնն ըմբռնումով կմոտենա Թեհրանի հետ համագործակցությանը, գիտակցելով Երևանի համար դրա կարևորությունը, և չի խոչընդոտի դրան, չնայած Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին:

Փաշինյանի կառավարությունը կոշտ պայքար է մղում կոռուպցիայի դեմ և ձեռնարկատիրական գործունեության մենաշնորհների: Նրա ղեկավարության ընթացքում հարուցվել են քրեական գործեր մի շարք բարձրաստիճան անձանց նկատմամբ: Այդ թվում, երկու նախկին նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև նրանց հարազատների նկատմամբ:

Ինչպե՞ս կազդի Ռուսաստանի մեկուսացումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Կարծիքներ Ադրբեջանից

Արդյո՞ք Ռուսաստանը կշարունակի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հիմնական միջնորդ լինեն, թե՞ նրա տեղը կզբաղեցնի Թուրքիան։ Ադրբեջանցի փորձագետները տարակարծիք են։

Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման

«Ադրբեջանը փորձում է ոչ թե լուծել, այլ փակել ԼՂ-ի հիմնախնդիրը»․ ՀՀ վարչապետ

Փաշինյանի դիտարկմամբ՝ Փառուխում մեկնարկածը «շարունակվելու ակնհայտ միտում ունի», քանի որ Ադրբեջանը փորձում է բոլոր հայերին տեղահանել ԼՂ-ից՝ այդպիսով հարցը փակված համարելու համար։

Ադրբեջանական ԶՈւ-ն շարունակում է պահպանել դիրքերը

«Անհրաժեշտ է հետաքննել ռուս խաղաղապահների գործողությունները»․ Փաշինյանը դիմել է Պուտինին

Արցախում իրավիճակը դեռ լարված է, ադրբեջանական ԶՈւ-ն իր վերահսկողության տակ է շարունակում պահել մարտի 24-ին գրաված դիրքերը, որոնք գտնվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։

Խաղաղության պայմանագրի ստորագրում

Հայաստան-Ադրբեջան․ խաղաղության պայմանագրի ստորագրում՝ չնայած տարաձայնություններին

Ադրբեջանն առաջարկել է խաղաղության համաձայնագրի 5 սկզբունք, Երևանը կարծում է, որ դրանք «ոչ լիարժեք են արտահայտում առկա խնդիրների ողջ օրակարգը»։ Փորձագիտական կարծիք Երևանից և Բաքվից

Փաշինյան-Ալիև առցանց բանակցություններ

Կարծիք․ «Ֆրանսիան վերսկսում է հայ-ադրբեջանական բանակցությունները»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել, և Մակրոնը վերսկսում է գործընթացը։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին