Հյուսիսային բևեռից բավական հեռու, առանց էլֆերի օգնության ու որևէ կախարդական ուժի քսանութամյա Արմենն իր տան հյուրասենյակը վերածել է Ձմեռ պապիկի արվեստանոցի: Իր իսկ ձեռքով պատրաստած տոնածառի խաղալիքներն այստեղից հասնում են թե՛ բարեկամների, թե՛ ընկերների, և թե՛ մի շարք կազմակերպությունների տոնածառներին:
Տոնածառի «բաղադրատոմս» Արմենի կողմից
Գունավոր թելի կծիկ ՝ 1-2 հատ Սոսինձ՝ 3 թեյի գդալ Մեկանգամյա օգտագործման բաժակ՝ 1 հատ Ասեղ ՝ 1 հատ Նրբաթիթեղով փաթաթված ստվարաթուղթ՝ 50 սմ Բարձր տրմադրություն և երևակայություն՝ անսպառ: