Ձմեռ պապի արվեստանոցում
Ամանորյա նվերներ՝ պատրաստված երևանյան բնակարանում
Հյուսիսային բևեռից բավական հեռու, առանց էլֆերի օգնության ու որևէ կախարդական ուժի քսանութամյա Արմենն իր տան հյուրասենյակը վերածել է Ձմեռ պապիկի արվեստանոցի: Իր իսկ ձեռքով պատրաստած տոնածառի խաղալիքներն այստեղից հասնում են թե՛ բարեկամների, թե՛ ընկերների, և թե՛ մի շարք կազմակերպությունների տոնածառներին:
Տոնածառի «բաղադրատոմս» Արմենի կողմից
Գունավոր թելի կծիկ ՝ 1-2 հատ
Սոսինձ՝ 3 թեյի գդալ
Մեկանգամյա օգտագործման բաժակ՝ 1 հատ
Ասեղ ՝ 1 հատ
Նրբաթիթեղով փաթաթված ստվարաթուղթ՝ 50 սմ
Բարձր տրմադրություն և երևակայություն՝ անսպառ:
Հրապարակվել է՝ 31.12.2016