Ռուսաստանցի լրագրող Պոզներին Թբիլիսի կատարած անհաջող այցից հետո Աբխազիա են հրավիրել
Ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզներին, որը պատրաստվում էր իր ծննդյան օրը նշել Թբիլիսիում, բայց արդյունքում ստիպված է եղել ցույցերի պատճառով լքել Վրաստանը, Աբխազիա են հրավիրել։
Աբխազիայում ուշադրություն են դարձրել, որ պատճառը, որի համար Վրաստանում բողոքում էին Վլադիմիր Պոզների այցի դեմ, հենց Աբխազիայի հարցի նկատմամբ նրա վերաբերմունքն էր։
Ընդ որում, ծննդյան տարեդարձի շնորհավորանքներին զուգահեռ, որը Պոզները նշում է ապրիլի 1-ին, նրան Աբխազիա են հրավիրել և նախագահ Ասլան Բժանիան, և ընդդիմության առաջնորդ Ադգուր Արձինբան, և զբոսաշրջության նախարարությունը, անգամ՝ տեղի Ժուռնալիստների միությունը։
«Աբխազիայի բոլոր բնակիչները տարակուսանքով են ընկալել այն իրավիճակը, որը ստեղծվել է Ձեր շուրջ Թբիլիսի այցելելիս։ Միայն վրդովմունք կարող են առաջացնել այսպես կոչված կովկասցիների գործողությունները, որոնք խախտել են Կովկասի ժողովրդի բոլոր դարավոր ավանդույթները։ Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Աբխազիայում միշտ սպասում են Ձեզ։ Հրավիրում եմ Ձեզ հանրապետություն, Ձեզ հարմար ժամանակ», — ասված է նախագահ Ասլան Բժանիայի նամակում։
Ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզները, որը Թբիլիսի էր ժամանել մարտի 31-ին, իր 87-ամյակը նշելու, լքել է Վրաստանի մայրաքաղաքը քաղաքացիների բուռն բողոքի ֆոնին։ Վլադիմիր Պոզների հետ Թբիլիսի էին ժամանել նրա շուրջ 50 ընկերները։
Քաղաքացիների և ակտիվիստների դժգոհության պատճառը Պոզների դիրքորոշումն է Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում։ Ռուս լրագրողը հաճախ է հարցազրույցներում ասում, որ Աբխազիան և Հարավային Օսիան չի տեսնում Վրաստանի կազմում։
Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով: