Ռուսաստանը դարձել է վրացական պնդուկի իրացման հիմնական շուկա` փոխարինելով Եվրամիությանը
2018 թվականը Վրաստանի համար ամենաանհաջողն էր պնդուկի արտահանման առումով։
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2017թ-ի նոյեմբերի համեմատ պնդուկի արտահանումը 2018թ-ի նույն փուլում կրճատվել է 52%-ով։
2018 թ-ի նոյեմբերին 4,4 մլն դոլարի պնդուկ է արտահանվել, այնինչ դրանից մեկ տարի առաջ՝ 9,2 մլն դոլարի։
•Ասիական փայտոջիլը՝ մարդկության դեմ։ Ռեպորտաժ Սամեգրելոյից, որտեղ պնդուկը տոննաներով դեն են նետում
•Վրաստան 2018։ Տասը գլխավոր իրադարձություն
• Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու «Վրացական երազանքի» 9 քայլերը
Բացի այդ, հայտնաբերվեց ևս մեկ կարևոր պահ․ եթե մինչև հիմա պնդուկը գյուղատնտեսական մթերքի ցանկում էր, որն արտահանվում է ԵՄ երկրներ, ապա 2018թ-ին այս միտումը փոխվել է։
Եվրամիությունը էլ վրացական պնդուկի գլխավոր ներկրողը չէ, այն այդ տեղը զիջել է Ռուսաստանին։ Վրացական պնդուկն արտահանվում է նաև Ուկրաինա, Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ, որտեղ որակի հանդեպ պահանջներն այդքան խիստ չեն, որքան ԵՄ-ում։
Պնդուկի արտահանման գինը 5,3-5,5 դոլար է մեկ կիլոգրամի դիմաց։
Վրացական պնդուկի վերամշակողների և արտահանողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Կարդավայի խոսքով՝ վերջին տարիներին արտահանման նվազման գլխավոր պատճառը որակի սարսափելի անկումն է մարմարի փայտոջիլի տարածման պատճառով։
Երկրորդ պատճառը հարևան Թուրքիայում պնդուկի էժանությունն է։ Որքան ավելի էժան է թուրքական պնդուկն, այնքան ավելի ծանր է վրացականի մրցակցությունը դրա հետ, հետևաբար, նվազում են նաև արտահանման ծավալները։
«Եվ այնուամենայնիվ, գլխավոր խնդիրը որակն է։ Դրա պատճառով մենք գործնականում պնդուկ չենք վաճառում եվրոպական շուկային։ Սպառման մեր հիմնական շուկան դարձել է ռուսականը», — ասում է Կարադավան։
Դեռևս 2016թ-ին Վրաստանը Եվրոպայի՝ պնդուկի խոշորագույն մատակարարների հինգյակում էր, իսկ Եվրամիության շուկայում Թուրքիայից հետո երկրորդ տեղն էր զբաղեցնում։
Ընկուզագործությունը Վրաստանում սկսեց բուռն զարգացում ապրել Խորհրդային Միության անկումից հետո, ընդ որում, առանց պետության աջակցության և կառավարության ֆինանսավորած ծրագրերի։ Այսօր Վրաստանում պնդուկի դաշտերի մակերեսը մոտ 60 հազար հեկտար է։ Դաշտերի հիմնական մասն Արևմտյան Վրաստանում է՝ Սամեգրելոյում և Գուրիայում։
Չնայած արտահանման կրճատմանը՝ պնդուկը Վրաստանի արտահանման մթերքի առաջին տասնյակում է։
Դիագրամ․
Կապույտ՝ պնդուկի արտահանում Վրաստանից (մլն ԱՄՆ դոլար);
Կարմիր՝ Վրաստանի պնդուկի արտահանում (տոննա);
Կանաչ՝ պնդուկի տարեկան միջին արժեք։