Թե ինչպես տիզը ոչնչացրեց «պնդուկային տերության» բերքը" />

Վրաստան. պնդուկ չի՞ լինելու

Թե ինչպես տիզը ոչնչացրեց «պնդուկային տերության» բերքը

Եթե ձեզ հետաքրքրի, թե որտեղից է ձեր օգտագործած մթերքում հայտնվում անտառային ընկույզը, պատասխանն արագ կտան Wikipedia-ն և Google-ը. պնդուկի համաշխարհային մատակարարների առաջին հնգյակը հետևյալ տեսքն ունի՝ Թուրքիա, Իտալիա, ԱՄՆ, Վրաստան և Ադրբեջան:

Վրացական պնդուկի 90%-ն աճում է Արևմտյան Վրաստանում՝ Սամեգրելոյում, Աբխազիայի հետ սահմանի երկայնքով:

Մինչև այսօր հենց պնդուկն է 90-ականների հակամարտություններից առավել տուժած շրջանին հնարավորություն տալիս ապրելու: Սակայն շուտով այդ ամենը կարող է փոխվել: Այս տարի Սամեգրելոյում չեն կարողացել հավաքել անտառային ընկույզի նախորդ տարվա բերքի կեսն անգամ, իսկ կանխատեսումները սփոփիչ չեն:

Գիլյոտին պնդուկի համար

Սամեգրելոյում այժմ ամենաթեժ սեզոնն է: Ֆերմերները հավաքում են գլխավոր տեղական մշակաբույսի՝ պնդուկի բերքը: Զուգդիդիում և հարակից գյուղերում պնդուկի ընդունման կետերն ամեն քայլափոխի են:

Դրանցից մեկի մոտ մի քանի պարկերով բեռնված մեքենա է կանգնում: Դա Կախաթի գյուղի բնակիչ Ռոման Չախայայի տարեկան բերքն ու միակ եկամուտն է: Գինը որոշելու համար ընդունման կետում սկզբից պետք է պարզեն ապրանքի որակը: Դա արվում է սովորական դարձած ընթացակարգի միջոցով. յուրաքանչյուր պարկից մի քանի պնդուկ է վերցվում փորձելու համար: Այնուհետև հարյուր հատ պնդուկ կոտրում են, ամբողջական միջուկը տեղադրում հատուկ սարքում՝ այսպես կոչված գիլյոտինում, և կիսում են հսկայական տափակ սայրով: Եթե 100-ից 90 պնդուկի միջուկն առողջ լինի, գյուղացին այս տարի ամենաբարձր գինը կստանա՝ 4 լարի (1,60 դոլար) մեկ կիլոգրամի դիմաց:

Ռոման Չախայայի բերքը չանցավ ստուգումը. պնդուկը գրեթե ամբողջությամբ անպետք էր 

Ռոմանն արդեն գիտի, որ իր պնդուկը որակյալ չէ: Սակայն հույս ունի վաճառել այն կիլոգրամը գոնե մեկ լարիով: Ստուգման արդյունքին սպասում է կարծես դատավճռի: Ընդունման կետի աշխատակիցը հաշվում է պնդուկը: Հարյուրից միայն 9 միջուկն է առողջ դուրս եկել: Դա իրոք դատավճիռ է, ընդունման կետը չի ընդունում պնդուկը, և գյուղացին իր բերքեը հետ է տանում:

«Ես սպասում էի երեք տոննա, սակայն հազիվ կարողացել եմ 300 կիլոգրամ ստանալ: Մտածում էի, գոնե մեկ լարիով վաճառել, սակայն չվերցրին: Մյուս կետեր տանելու իմաստ չկա, այդպիսի պնդուկը ոչ ոք չի վերցնի», – ասում է Ռոմանը:

Թեմուր Գվիլավան կնոջ և երկու երեխաների հետ ապրում է Անակլիա ծովամերձ գյուղում: Նախորդ տարիներին բերքն ու եկամուտը վատ չէր եղել: Այն ժամանակ հաջողվել էր պնդուկը վաճառել կիլոգրամը 5 լարիով (2 դոլար): Ամենաբարձր գինը չէ, քանի որ բերքը բարձրորակ չէր: Իսկ նախորդ տարիներին Թեմուրը պնդուկը հանձնել է կիլոգրամը 9-10 լարիով (3,60-4 դոլար):

Քանի որ պնդուկ աճեցնելը շահութաբեր գործի է վերածվել, Սամեգրելոյում շատերն են սկսել ֆերմերությամբ զբաղվել. վարկեր են վերցրել բանկերից և պնդուկի մեծ պլանտացիաներ են տնկել:

Այդպես է արել նաև Թեմուրը: Շնորհիվ այն բանի, որ նա արդեն բերքատու պլատնացիա ուներ, իսկ պնդուկը թանկ էր, բանկն առանց խնդիրների նրան 15 հազար լարի (մոտ 6 հազար դոլար) վարկ էր տվել: Թեմուրն այդ փողով տան կողքը լրացուցիչ կես հեկտար տարածք էր ձեռք բերել և ընդլայնել իր պլանտացիան մինչև 1 հեկտար:

Այդ պլանտացիայից նա պետք է հավաքեր նվազագույնը մեկուկես տոննա պնդուկ:

Սակայն այս տարի ընդհանրապես ոչինչ չի կարողացել հավաքել: «Յուրաքանչյուր բերք հավաքողի ես պետք է օրական 25 լարի (մոտ 10 դոլար) վճարեմ: Մենք ստուգել ենք պնդուկը, և պարզվել է, որ բարքը չի ծածկի այդ ծախսերը: Այդ պատճառով էլ բերքն ընդհանրապես չենք հավաքել», – ասում է նա՝ մատնացույց անելով պնդուկի իր այգին:

Որոշ պնդուկի հատիկներից միանգամից երևում է, որ փտած են: Որոշներն արտաքուստ նման են առողջների, սակայն եթե միջուկը կիսես, սպիտակ կողմում շագանակագույն բծեր են երևում:

Թեմուրն այժմ մտածում է, թե ինչպես պետք է վերադարձնի բանկի վարկը:

Թեմուր Գվիլավան պատմում է իր բիզնեսի պատմությունը

Որոշ պնդուկի հատիկներից միանգամից երևում է, որ փտած են: Որոշներն արտաքուստ նման են առողջների, սակայն եթե միջուկը կիսես, սպիտակ կողմում շագանակագույն բծեր են երևում:

Թեմուրն այժմ մտածում է, թե ինչպես պետք է վերադարձնի բանկի վարկը:

Ի՞նչ է պատահել պնդուկին

Մարմարի տիզը Սամեգրելոյի համար վերածվեց Կաֆկայի «Կերպարանափոխության» հրեշի 

Մարմարի տիզ է կոչվում այն միջատը, որը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Սամեգրելոյի բերքը:

Մարմարի (ասիական) տիզը՝ Halyomorpha halys-ը, սնվում է բույսերով: Վրաստանում առաջին անգամ այն հայտնվել է 2015թ-ին, իսկ նախորդ տարի՝ մեծապես փչացրել բերքը: Պարենի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ նախորդ տարի վնասը գերազանցել է 60 մլն լարին (մոտ 24մլն դոլար): Մարմարի տիզը ոչ միայն պնդուկի վնասատու է, այլ նաև ուրիշ մշակաբույսերի, այդ թվում՝ եգիպտացորենի:

Նախորդ տարի Վրաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել վնասատուի դեմ պայքարի ռազմավարական պլանի ստեղծմանը: Պլանը կազմելու համար հրավիրվել էր Փենսիլվանիայի համալսարանի կենսաբան, պրոֆեսոր Գրեգ Կրավչուկը: Բյուջեից 7,5մլն լարի (մոտ 3 մլն դոլար) էր հատկացվել: Լրացուցիչ 8 միլիոն կառավարությունը ստացել էր ԱՄՆ-ից:

Հունիսի 12-ին սկսվեց պնդուկի պլանտացիների քիմիկատներով մշակումը վնասատուների դեմ: Ընդհանուր առմամբ Սամեգրելոյի, Գուրիայի և Աջարիայի շրջանի 351 գյուղերի տարածքներում մշակվել է 53 հազար հեկտար, այդ թվում՝ տեղացիների տնամերձ հողակտորներն ու եգիպտացորենի դաշտերը: Տեղացիներին 230 հազար լիտր քիմիկատ և միջատների 21 հազար ծուղակ է փոխանցվել:

Սակայն այդ ամենն ապարդյուն էր. Սամեգրելոյի բնակիչները բողոքում են, որ պնդուկի բերքից բացի վնասատուն ոչնչացրել է նաև եգիպտացորենը:

Սա տեղացի Կախաբեր Ադամիայի ֆեյսբուքյան գրառումն է: Նա գրում է, որ մարմարի տիզը Սամեգրելոյում ոչնչացնում է ամեն ինչ: Այս ամառ սոցցանցերում շատ էին նման գրառումները.

Պարենի ազգային գործակալությունում բավականին վատատեսորեն են տրամադրված: Ֆիտոսանիտարիայի դեպարտամենտի ղեկավար Զուրաբ Լիպարտիան JAMnews-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն 16 տարի հսկայական ռեսուրսներ է ծախսում մարմարի տիզի դեմ պայքարի վրա, սակայն դեռևս անարդյունք: Նրա խոսքով՝ վերջնականապես ոչնչացնել վանսատուին երբեք չի հաջողվի:

«Սակայն եթե բնակչությունը մեզ աջակցի և հստակ կատարի մեր խորհուրդները, մենք կարող ենք վերահսկել դրա պոպուլյացիան և լուծել խնդիրը», – ասում է Լիպարտիան:

Սակայն տեղի բնակիչները պնդում են, որ նման մեծ վնասի պատճառներն իշխանության անարդունավետ գործողություններն են եղել: Մասնավորապես, քիմիկատներ փչելու գործընթացը շատ ուշ է սկսվել:

Դավիթ Խուրցիլավան Ինգիրի գյուղից, որն ամբողջությամբ զրկվել է ոչ միայն պնդուկի, այլ նաև եգիպտացորենի բերքից, ասում է, որ եթե աշխատանքները սկսվեին մայիսին, վնասն այսքան մեծ չէր լինի:

«Նրանք շատ ուշ սկսեցին: Նյութեր չկային, որպեսզի մենք ինքներս կարողանայինք սկսել մշակումը: Եթե նյութերը ժամանակին բերվեին, ես ինքս կսրսկեի պնդուկենիներն, ու բերքը չէր կորչի»:

Պարենի ազգային գործակալությունում ասում են, որ այս տարի հնարավոր չէր սրսկումը շուտ սկսել անձրևների պատճառով: Բացի այդ, տեղումների պատճառով պլանտացիաներում տարածվել էր 17 տեսակի տարբեր սնկային վարակ:

«Քիմիկատներով մենք սկսել ենք ծառերը սրսկել հունիսի 12-ին: Դա հենց այն ժամանակն է, երբ տիզը փակ տարածքներից անցել էր հողատարածքներին: Դա ուշ չէր: Տիզի հասցրած վնասն ընդհանուր վնասի 10 տոկոսից ոչ ավել է: Ավելի մեծ վնաս են բերքին հասցրել սնկային և բակտերիալ հիվանդությունները: Այնտեղ, որտեղ մարդիկ պայքարել են հիվանդությունների դեմ, բերքը լավն է», – ասում է Զուրաբ Լիպարտիան:

Իսկ տեղացիներն ասում են, որ իրենց հարկ եղած կերպով չեն տեղեկացրել ոչ սնկային հիվանդությունների, ոչ մարմարի տիզի դեմ պայքարի մեթոդների մասին:

«Սամեգրելոյում գրեթե աշխատատեղեր չկան: Պնդուկը մեր միակ եկամուտն է: Ամբողջը միասին երբեք չենք վաճառում, մի մասն անպայման թողնում ենք «սև օրվան»: Հետո ձմռանը, եթե պետք լինի, հանձնում ենք 100-200 կիլոգրամ և այդ գումարով դեղորայք կամ մթերք ենք գնում ընտանիքի համար: Իսկ հիմա մենք ոչինչ չունենք: Այն ամենն, ինչի մեջ տիզը մտցրել է իր կնճիթը, փչացել է: Մենք այլև եգիպտացորեն չունենք, որպեսզի սնվենք դրանով, մթերք և դրա համար գումար նույնպես չունենք: Հիմա տիզը հասել է կիվիին: Ինչպե՞ս պլատնացիաները սրսկենք գալիք տարի, եթե այս ձմռանը մենք սովի ենք մատնված», – ասում է Դավիթ Միրցխուլավան:

Որքա՞ն է վնասը

Ֆերմերներն ասում են, որ այս տարի պնդուկենիների սրսկումը քիմիկատներով ուշացել է 

Հստակ տվյալներ վնասի մասշտաբների մասին դեռևս չկան: Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի խոսքով՝ պնդուկի այս տարվա բերքը կարող է նախորդ տարվանից 20-30%-ով քիչ լինել:

Սամեգրելոյի բնակիչները փոխհատուցում են խնդրում: Իսկ կառավարությունը հայտարարում է, որ բյուջեում դրա համար գումար չկա:

Ֆերմեր Մարիամ Կոդուան ասում է, որ եթե կառավարությունը փող չգտնի գյուղացիների համար, հաջորդ տարի պետք է սպասել իրավիճակի վատթարացման, քանի որ առանց միջոցների մնացած մանր ֆերմերները պարզապես չեն կարող դիմակայել սնկային վարակներին և վնասատուներին:

«Պնդուկի պլատնացիաների համար հոգ տանելը տարեցտարի ավելի շատ ռեսուրս և փող է պահանջում», – ասում է նա:

Նախորդ տարի Մարիամն իր այգին քիմիկատներով մշակելու վրա 5 հազար լարի (մոտ երկու հազար դոլար) է ծախսել, այս տարի՝ 12 հազար լարի: Նա ասում է, որ, հաշվի առնելով խնդրի մասշտաբները, եկող տարի կարող է 15 հազարն էլ քիչ լինել: Ինչի պատճառով պետք է մտածել վերջին տարիներին Վրաստանում ամենագլխավոր արտահանվող կուլտուրաներից մեկը՝ պնդուկը, այլ մշակաբույսով փոխարինելու մասին:

Վրաստան՝ «պնդուկային տերություն»

Թեմուր Գվիլավան նայում է իր բերքին: Արտաքուստ պնդուկն առողջ է երևում, սակայն եթե կիսենք այն, կպարզվի, որ մեծ մասն անպետք է  

Վրաստանը ԵՄ գլխավոր պնդուկ արտահանողների հնգյակ է մտնում և եվրոպական շուկայում զիջում է միայն Թուրքիային:

* ՄԱԿ պարենային և գյուղատնտեսական կազմակերպության (FAO) 2014թ-ի տվյալները

Վրաստանում պնդուկաբուծությունը զարգացել է անկախության փուլում ԽՍՀՄ փլուզումից հետո առանց պետության սուբսիդավորման կամ որևէ այլ օգնության:

Հիմա պնդուկը Վրաստանում աճեցվում է մոտ 60 հազար հեկտարների վրա: Պլանտացիաների մեծ մասը գտնվում է Արևմտյան Վրաստանում՝ Սամեգրելո և Գուրիա շրջաններում:

Վրաստանի արտահանվող գլխավոր մթերքի տասնյկանում պնդուկն առաջատար տեղ է զբաղեցնում. վերջին մի քանի տարվա ընթացքում պնդուկի արտահանումից ստացված եկամուտը գերազանցել է Վրաստանի ավանդական արտահանման ապրանքի՝ գինու իրացման եկամուտը:

2012թ-ին Վրաստանը 84մլն դոլարի պնդուկ է արտահանել, 2016թ-ին՝ արդեն 179մլն դոլարի:

Euronuts-2009 ընկերությունը Զուգդիդիում: Աշխատողները տեսակավորում են պնդուկը: Նախորդ տարի նրանք ավելի շատ աշխատանք ունեին: 

Վրացական պնդուկն արտահանվում է Ղազախստան, Իրաք, Ուկրաինա և Չինաստան, սակայն ամենախոշոր արտահանման շուկան ԵՄ-ն է:

Մարիամ Կոդուան պլատնացիաներից զատ պնդուկի վերամշակման ֆաբրիկա էլ ունի, որը մինչև 100 տոննա պնդուկ է արտադրում արտահանման համար: Ապրանքն արտահանվում է Իտալիա, Գերմանիա, Լեհաստան և Չեխիա: «Այս տարի մենք բնակչությունից 5 տոննա ենք գնել: Հավանաբար էլ չենք գնի: Բերքը շատ սակավ է, իսկ ինչ որ կա՝ անորակ», — ասում է Մարիամը:

Մարիամ Կոդուան պատմում է, թե ինչպես է կարողացել փրկել բերքի մի մասը

Անորակ պնդուկ ԵՄ-ում չեն ընդունի: Այդ պատճառով էլ առանձնահատուկ հոգատարություն է պետք: Օրինակ, եթե ժամանակին բերքը չսրսկես, հետո արդեն ուշ կլինի, քանի որ պնդուկի միջուկի վրա քիմիկատների հետքեր են մնում, և այն արտահանման էլ չես ուղարկի, բացատրում է Մարիամը:

Euronuts-2009 ընկերությունն ամենախոշոր վերամշակող ձեռնարկություններից մեկն է, այն հաճախ է պնդուկը հետ վերադարձնում գյուղացիներին: Տվյալ պահին ֆաբրիկան ընդունել է ընդամենը մոտ 100 տոննա պնդուկ այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վերամշակվել էր արդեն 500 տոննա:

Euronuts 2009 ընկերության ներկայացուցիչն ասում է, որ այս տարի գյուղացիներից շատերից բերք չեն ընդունել

Euronuts-ի ներկայացուցիչ Նանա Խասիան ասում է, որ վրացական պնդուկի պահանջարկը մեծ է, այս տարի ընկերությունը նոր գործընկեր է ձեռք բերել Գերմանիայում, սակայն այժմ ողջ բիզնեսը վտանգված է:

 


Կարդալ ավելին JAMnews-ում