Վրաստանի իշխող կուսակցությունը իր առաջնահերթություններից է հայտարարում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը: Ինչպե՞ս են դա իրագործում իշխանությունները և որքանո՞վ արդյունավետ " />

Վրաստանի կառավարության 9 քայլը իշխանության 6 տարիների ընթացքում՝ ուղված Ռուսաստանի հետ հարաբերությունների շտկմանը

Վրաստանի իշխող կուսակցությունը իր առաջնահերթություններից է հայտարարում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը: Ինչպե՞ս են դա իրագործում իշխանությունները և որքանո՞վ արդյունավետ

Երբ 2012թ.-ին «Վրացական երազանքը» գնում էր ընտրությունների գլխավոր խոստումներից էր կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնք ծայարհեղ լարվել էին 2008 թվականի օգոստոսյան իրադարձություններից հետո:

Իշխող կուսակցության ներկայացուցիչները ասում էին, որ իրենց նախորդների՝ Միխայիլ Սաակաշվիլիի գլխավորած «Ազգային շարժման» ոչ պրագմատիկ քաղաքականությունը և ագրեսիվ հռետորաբանությունը չափազանց նյարդայնացրել են Մոսկվային և մշտապես լարվածության և առճակատման վտանգ ստեղծել​​:

«Վրացական երազանքն» Ռուսաստանի հետ հարաբերություններում ընտրել է  հակառակ մարտավարությունը`զգույշ և չափավոր: Կուսակցության ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ իրենց մարտավարության կարևոր արդյունքն այն է, որ այլևս չկա Ռուսաստանի հետ անմիջական ռազմական առճակատման վտանգ:

Սակայն շատ փորձագետներ ասում են, որ այսօրվա դրությամբ միակ դրական արդյունքն առևտրի և տնտեսական կապերի որոշակի բարելավումն է եղել, իսկ բոլոր այլ ոլորտներում ոչինչ չի փոխվել: Մասնավորապես.

• «Վրացական երազանքի» իշխանության գալուց հինգ տարի անց երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունները չեն վերականգնվել:

• Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներում Աբխազիայում և Հարավային Օսիայում, Վրաստանի քաղաքացիների իրավունքները ոտնահարվում են, նրանք առևանգվում և սպանվում են:

• Ռուսաստանը շարունակում է ինտեգրել օկուպացված տարածքները իր քաղաքական, տնտեսական և ռազմական տարածության մեջ: Մասնավորապես, 2017 թ. մարտին Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել Հարավային Օսիայի ռազմական ստորաբաժանումները ներգրավել Ռուսաստանի զինված ուժերի մեջ: Շարունակվում է նաև Հարավային Օսիայի հետ վարչական սահմանի սահմանային սահմանափակումների հաստատման գործընթացը:

Այս ֆոնին գործող կառավարության քայլերը հաճախ ընկալվում են հասարակության կողմից իբրև ավելորդ զիջումներ և թուլություն ու քննադատվում են ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության կողմից:

Սուր բանավեճ սկսվեց, մասնավորապես, այս օրերին, Վրաստանի վարչապետի Կրեմլին ուղված բաց նամակի շուրջ, որը հրապարակվել էր 2018 թ. մարտի 9-ին: «Վրացական երազանքի» ընդդիմախոսները պնդում են, որ վերջին տարիներին միայն ուժեղացել է Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան Ռուսաստանի կողմից, և վրացական իշխանությունների հաճախ չեն կարողանում համարժեք արձագանք տալ այս գործընթացին:

JAMnews- ը հիշեցնում է այն քայլերը, որոնք «Վրացական երազանքի» կառավարությունը ձեռնարկել է այս վեց տարիների ընթացքում Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

1. Վրաստանի ու Ռուսաստանի միջև ուղղակի երկխոսությունը վերականգնվել է 

«Վրացական երազանքի» իշխանության գալուց անմիջապես հետո Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հիմնեց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոն:

Այս պաշտոնում նշանակվեց դիվանագետ Զուրաբ Աբաշիձեն, որն ուներ Ռուսաստանում Վրաստանի դեսպանի աշխատանքային փորձ: Ստեղծվեց հարաբերությունների նոր ձևաչափ՝ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի պարբերաբար հանդիպումների տեսքով: Նման հանդիպումների նպատակն էր վերականգնել տնտեսական, մշակութային և հումանիտար հարաբերությունները:

Երկրների միջև ուղիղ երկխոսությունը դադարեցվել էր 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո, քանի որ Վրաստանի նախորդ կառավարությունը Ռուսաստանը համարում էր ագրեսոր, որի հետ հնարավոր չէ երկխոսություն վարել առանց միջազգային դիտորդների ներկայության: Հարաբերությունների միակ ձևաչափը Ժնևյան բանակցություններն էին:

2013թ. Կարասին-Աբաշիձե ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա վերականգնվեց վրացական արտադրանքի՝ մրգերի, բանջարեղենի, գինու և հանքային ջրերի արտահանումը Ռուսաստան: Վերականգնվեց նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև մշտական օդային հաղորդակցությունը:

Ջաղից աջ՝ Գրիգորիյ Կարասինն ու Զուրաբ Աբաշիձեն

 2.Հռետորաբանությունը մեղմացել է

Կտրուկ մեղմացել է Ռուսաստանի և նրա իշխող վարչակարգի նկատմամբ հռետորաբանությունը: Ի տարբերություն նախորդ կառավարության՝ նոր իշխանությունները փաստացիորեն հրաժարվել են «ագրեսոր» և «օկուպանտ» եզրերից: Բացի այդ, իշխանության ներկայացուցիչներն իրենց թույլ չեն տալիս քննադատություններ հնչեցնել Ռուսաստանի առաջին դեմքերի նկատմամբ:

«Ինչու՞ պետք է քննադատեմ Պուտինին, եթե մենք Սաակաշվիլի ունենք: Որտե՞ղ է տրամաբանությունը»,– իր հարցազրույցներից մեկում ասել է Իվանիշվիլին:

2013թ. ապրիլին Իվանիշվիլին հայտարարեց, որ մարտավարությունը տվել է իր պտուղները.

«Ոչ վատ սկիզբ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Մենք փոխեցինք հռետորաբանությունը և այդկերպ կարողացանք բացել ռուսական շուկան»:

3. Ռուսաստանի օգտին լրտեսության համար մեղադրվողներն ազատ են արձակվել

2012թ. պատժի կրումից համաներմամբ ազատ արձակվեցին Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձինք: Հարկ է նշել, որ այդ անձանց գործերը մինչ օրս էլ գտնվում է «գաղտնի» կնիքի տակ: Այդ անձանց մեղքի կամ անմեղության վերաբերյալ փաստարկները նույնպես հայտնի չեն:

Իշխանությունները նրանց ազատ են արձակել առանց որևէ պայմանի՝ դրա դիմաց Ռուսաստանից չպահանջելով ազատել նույնատիպ մեղադրանքով ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին: Այդ հարցի շուրջ Կարասին-Աբաշիձե ձևաչափով բանակցությունները սկսվեցին ավելի ուշ: 2014թ. փետրվարին Զուրաբ Աբաշիձեն հայտարարեց, որ Ռուսաստանում լրտեսության համար դատապարտված Վրաստանի 2 քաղաքացիներ վաղաժամ ազատ են արձակվում:

4. Ռուսաստանի Առաջին ալիքն ու «Ռոսիա» հեռուստաալիքը վերադարձվել են Վրաստանի հեռուստադիտողներին  

2012թ.՝ հոկտեմբերի 1-ի ընտրություններից մի քանի շաբաթ անց, Վրաստանի մալուխային ցանցում դարձյալ հայտնվեցին ռուսական տեղեկատվական ալիքները: Դրանք անջատվել էին Սաակաշվիլիի ղեկավարարած նախորդ կառավարության որոշմամբ 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո:

5. Վրաստանը չբոյկոտեց Սոչի-2014 Օլիմպիական խաղերը

Չնայած Վրաստանի հասարակության ներսում գոյություն ունեցող տարաձայնություններին՝ կառավարությունն աջակցեց Վրաստանի մասնակցությանը 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերին: Մինչ այդ Սաակաշվիլիի կառավարությունը պատրաստվում էր բոյկոտել Օլիմպիադան: 2011թ. Վրաստանի խորհրդարանն անգամ ճանաչել էր Ռուսական կայսրության կողմից Սոչիում և հարակից տարածքներում իրականացված չերքեզների ցեղասպանությունը:

Վրաստանի դիրքորոշումը՝ օլիմպիական հավաքական ուղարկել Սոչի, հավանության արժանացավ Ռուսաստանի նախագահ Պուտինի կողմից.

«Կարծում եմ, որ սա շատ լավ նշան է, և այն դեպքն է, երբ Օլիմպիական խաղերն օգնում են կարգավորել հարաբերություններն այնտեղ, որտեղ դա անհնարին էր թվում, կամ շատ բարդ»,- հայտարարել է նա:

Տեսանյութում՝ Պուտինի հայտարարությունը 

6. Իշխանությունները Սաակաշվիլիի վրա բարդեցին 2008թ.-ի օգոստոսյան պատերազմի պատասխանատվությունը

Վրաստանի նոր իշխանությունների ներկայացուցիչները հաճախ են հայտարարում, որ Սաակաշվիլիի կառավարությունն է պատասխանատվություն կրում 2008թ. պատերազմի համար, և անհրաժեշտ են համարում հետաքննություն անցկացնել ռազմական հանցագործությունների վերաբերյալ: Վարչապետի պաշտոնում Իվանիշվիլին մեկ անգամ չէ, որ նախկին իշխանություններին մեղադրել է պատերազմ հրահրելու մեջ:

«Արդարացված չեմ համարում զորքերը մարտական պատրաստականության բերել և ռազմական գործողություններ սկսել նախքան Ռուսաստանի սահմանն անցնելը… Ես դիտել եմ բոլոր հեռուստաեթերները, և այնտեղ ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունեցել: Մարտական արկերից մեկն ընկել էր մի տան վրա և վնասել պատը: Ընդ որում ոչ մի զոհ չկար… Միակ ճիշտ որոշումը, թերևս, կլիներ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելը: Ինձ համար հասկանալի չէ այդ ամենի իրական պատճառը, և ինձ մոտ բազմաթիվ հարցեր են առաջանում»,– հայտարարել է Իվանիշվիլին 2013թ. ապրիլին:

Իվանիշվիլիի ելույթին արձագանքել է Ռուսաստանի նրա գործընկերը: 2013թ. օգոստոսին՝ պատերազմից 5 տարի հետո, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց.

«Բավական է հիշել, թե ինչ ասաց վարչապետ Իվանիշվիլին: Նա ամեն ինչ ճիշտ ասաց: Նա ասաց, որ հակամարտությունը հրահրվել է Սաակաշվիլիի կողմից: Միգուցե դժվար էր նրա համար դա ասել, բայց դրանք քաջարի խոսքեր էին»:

7. Ուկրաինայի հարցում զսպվածություն է ցուցաբերվում

Ի տարբերություն նախորդ կառավարության՝ Վրաստանի ներկայիս կառավարությունը զսպվածություն է ցուցաբերում Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ գնահատականներում: Այն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, բայց բացասական է գնահատում վրացի կամավորականների մասնակցությունը Ուկրաիայում ռազմական գործողություններին:

2014թ. դեկտեմբերին Ուկրաինայում վրացի մարտիկի մահվան մասին տեղեկությունից հետո կառավրությունը «սխալ» որակեց Ուկրաինա վրացի մարտիկներ ուղարկելու քայլը և ամբողջ պատասխանատվությունը դրեց նախկին կառավարության ուսերին։

8. Ռուսամետ տրամադրություններ ունցող հասարակական կազմակերպությունների ու մեդիայի ամրապնդում

Ի տարբերություն իրենց նախորդների՝ ներկայիս իշխանություններն ավելի լոյալ են ռուսամետ տրամադրություններ ունեցող հասարակական կազմակերպությունների կամ մեդիայի նկատմամբ, որոնց ակտիվությունը զգալիորեն մեծացել է վերջին երկու տարում:

Օրինակ, կառավարության առաջին դեմքերը ոչ միայն չեն հրաժարվում հարցազրույց տալ բացահայտորեն Արևմուտքին դեմ տրամադրված մեդիային (Ասավալ-Դասավալի), որը հայտնի է իր քսենոֆոբիական և հոմոֆոբիական հայացքներով, այլև գովաբանում են նրանց խմբագրական քաղաքականությունը:

Բացի այդ, իրենց գործողություններում առավել ազատ են նաև ռուսամետ տրամադրված հասարակական կազմակերպությունները, որոնք գաղափարական և ֆինանսական կապեր ունեն ռուսական քարոզչական կազմակերպությունների հետ: Օրինակ՝ վերջին 2 տարիներին Վրաստանում ակտիվորեն գործում է «Գորչակովի հիմնադրամը»:

Դրա կայք-էջում ասվում է, որ այսպես կոչված «փափուկ ուժը» գնալով ավելի նշանակալից է դառնում միջազգային թատերաբեմում, ուստի ծայրաստիճան կարևոր է ուժեղացնել տեղի (ռուսական) կազմակերպությունների միջազգային ակտիվությունը: Այդ հիմնադրամի գործունեությունը սահմանափակված է Բալթյան երկրներում:

9. Վրաստանը չմիացավ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

2018 թվականի հունվարի 19-ին Կիևում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին առաջրկել է Վրաստանին միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման մեխանիզմին:

Ըստ Պորոշենկոյի, «դա կօգնի գրավել ուշադրությունը և խրախուսել Եվրոպային Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: Վրաստանում մենք կարող էինք ավելացնել Աբխազիայի և Հարավային Օսիայի բաղադրիչները »:

Վրաստանը չի ընդունել Ուկրաինայի առաջարկը:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում