Եվրոպական դատարանն Ադրբեջանին տուգանել է 37 հազար եվրոյով ձերբակալվածի մահվան համար
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել «Շուրիա Զեյնալովն ընդդեմ Ադրբեջանի» գործով և տուգանել երկիրը 37 հազար եվրոյով։ Զեյնալովը պետությանը մեղադրել է իր որդի Թուրաջ Զեյնալովի մահվան համար 2011 թ–ին։
72-ամյա Շուրիա Զեյնալովի խոսքով՝ 2011 թ–ին իր 31-ամյա որդին՝ Թուրաջ Զեյնալովը, մահացել է Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության պետանվտանգության նախարարությունում կտտանքների հետևանքով։
• Ռուսական պրոպագանդիստական դեսանտը գրավել է Բելառուսը
Եվրոպական դատարանն Ադրբեջանի պետական կառույցի գործողություններում արձանագրել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցայի երկու հոդվածների խախտում՝ կյանքի իրավունք և կտտանքների չենթարկվելու իրավունք։
Ի՞նչ է տեղի ունեցլ 2011 թ–ին
Թուրաջ Զեյնալովը ձերբակալվել էր Նախիջևանի հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով։ 2011 թ–ի օգոստոսի 28–ին ձերբակալվածի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է, և որոշվել է հոսպիտալացնել Զեյնալովին, սակայն նա մահացել է շտապօգնության մեքենայի մեջ հիվանդանոցի ճանապարհին։
Կատարվածից հետո ադրբեջանական մեդիայում լուսանկարներ և տեսանյութ էր հայտնվել, որոնք վկայում էին կտտանքների հետևանքով Թուրաջ Զեյնալովի մահվան մասին։ Ներկա պահին այդ լուսանկարներն ու տեսանյութը համացանցում հասանելի չեն։
Քննության վարկածով՝ ձերբակալվածը մահացել է օնկոլոգիական հիվանդությունից, սակայն Զեյնալովի հայրը դիմել է իրավապահ մարմիններին՝ իր որդու դիտավորյալ սպանության մասին հաղորդմամբ։ Դատարանը վարույթ չի ընդունել մահացածի ծնողների հայցը։ 2012 թ–ին Զեյնալովի ընտանիքը դիմել է Նախիջևանի խորհրդարանին հանրապետության դատական մարմինների գործողությունների վերաբերյալ բողոքով, սակայն նրան չեն պատասխանել։
Այս իրադարձությունների ֆոնին Զեյնալովի ընտանիքը հետապնդումների է ենթարկվել հատուկ ծառայությունների կողմից։