Թբիլիսիում կին տրանսգենդերներ են ծեծի ենթարկվել
Թբիլիսիում հարբած անձինք չորս կին տրանսգենդերի են ծեծել և կողոպտել։ Հանցագործությունը կատարվել է օգոստոսի 4–ի ուշ երեկոյան։
Հարձակվողներին հաջողվել է թաքնվել նախքան պարեկային ոստիկանության դեպքի վայր հասնելը։ Տուժածները բուժօգնություն են ստացել։ Նրանց խոսքով՝ Վրաստանում չեն պաշտպանվում տրանսգենդերների իրավունքներն, ու այդ մարդիկ հաճախ ագրեսիայի զոհ են դառնում։
• Կյանքն՝ ատելությամբ շրջապատված։ ԼԳՏԲ–ն ու նրանց ծնողները Վրաստանում
• «Հույս կա, որ մարդիկ փոխվելու են»։ Վրաստանի տրանսգենդերները՝ համերաշխության և ատելության մասին
Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվածներից մեկին։
«Հետաքննությունը պարզել է, որ կրկեսին հարող տարածքում ձերբակալվածը ֆիզիկական վնասվածք և վերբալ վիրավորանքներ է հասցրել երկու կին տրանսգենդերների և թաքնվել դեպքի վայրից», — ասված է ՆԳՆ հայտարարությունում։
Ձերբակալվածը խոստովանել է իր մեղքը։ Նրան մեղադրանք է առաջադրվել, որը մինչև երկու տարվա ազատազրկում է նախատեսում։