ԱՄՆ դեսպան․ Վրաստանում պետք է վերջ դնել առանձին անձանց քաղաքականությանը
«Վրաստանում պետք է դադարեցվի առանձին անձանց քաղաքականությունը, որը մասնատում է վրացական հասարակությունն ու ճանապարհ է բացում Ռուսաստանի և այլ անբարեխիղճ խաղացողների համար, որոնք երկրում պառակտում և քաոս են սերմանում», — հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը հոկտեմբերի 31-ին կայանալիք ընտրություններից երեք օր առաջ։
ԱՄՆ դեսպանը կոչ է անում Վրաստանի քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր՝ չնայած համավարակին, քանի որ այդ ընթացակարգն անվտանգ է՝ կանոնների պահպանման դեպքում․
«Ես մարդկանց ուզում եմ կոչ անել դիմակ կրել, հեռավորություն պահպանել և ընտրատեղամասեր գնալ։ ԱՄՆ-ն իրոք ուզում է, որ այս ընտրությունները հարթ անցնեն։ Արդեն մեծ աշխատանք է տարվել մարդկանց անվտանգ քվեարկության համար՝ չնայած կորոնավիրուսի համավարակին», — ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ հանգիստ և ազատ միջավայրում ընտրությունների անցկացման պատասխանատվությունը կառավարության վրա է։
«Վերջին հաշվով, այս ընտրությունների հաջողությունը կախված է Վրաստանի կառավարությունից և վրացի ժողովրդից։ Հույս ունենք, որ վրացիները կմասնակցեն ընտրություններին և հոգ կտանեն, որ իրենց ձայներն արձանագրվեն», — ասել է Քելլի Դեգնանը։
Այս հայտարարությունը դեսպանն արել է ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի աշխատակցի պաշտոնակատար Քրիստոֆեր Անդերսոնի հետ հանդիպմանը։
● Թբիլիսիում կես տարվա դադարից հետո ԱՄՆ դեսպան կհայտնվի
● Դոնալդ Թրամփը կողմնորոշվել է Վրաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածության հարցում