Վրաստանի և Եվրամիության երկրների միջև առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա Բրյուսելում 2017թ-ի մարտի 1-ին: Այդ մասին իր Թվիթերում գրել է Ազատություն ռադիոկայանի բրյուսելյան թղթակից Ռիկարդ Յոզվյակը:
Նրա տեղեկության համձայն՝ առանց վիզայի ռեժիմի ստորագրման արարողությունը տեղի կունենա վիզային ռեժիմի կասեցման մեխանիզմի մասին փաստաթղթի ստորագրման հետ մեկտեղ (դրա ընդունումը Վրաստանին առանց վիզայի ռեժիմ տրամադրելու նախնական պայմանն էր):
Փետրվարի 22-ին Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի ներմուծումը հաստատել է Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն(COREPER):
Ազատություն ռադիոկայանի թղթակցի տվյալներով՝ երկուշաբթի՝ փետրվարի 27-ին, կարգավորումը պետք է հաստատի ԵՄ արտգործնախարարների խորհուրդը: Այն պետք է ստորագրեն Եվրախորհրդարանի նախագահն ու ԵՄ խորհրդի նախագահը: Դրանից հետո պետք է հրապարակվի փաստաթուղթը, որից հետո էլ 20 օրվա ընթացքում այն ուժի մեջ կնտնի:
Ովևինչպեսկարողէօգտվելառանցվիզայիռեժիմից.
ՎրաստանիքաղաքացիներնիրավունքկունենանգտնվելուՇենգենյանգոտում (այդթվում՝Շենգենյանգոտիմտնելուհավակնորդ երկրներիտարածք՝Ռումինիա, Բուլղարիա, Կիպրոս,Խորվաթիա) առանցվիզայի 90-180 օր, ինչպեսնաև՝Շենգենյանմիերկրիցմյուսը տեղափոխվելու:
Վիզայինռեժիմիազատականացումըչիվերաբերումաշխատանքայինմիգրանտներինուերկարաժամկետկրթականվիզաներին: Նման տեսակիվիզաստանալուհամարՎրաստանի քաղաքացինպետքէդիմիհյուպատոսություն: