Վրաստանի և ԵՄ երկրների միջև առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը ստորագրվելու է մարտի 1-ին
Վրաստանի և Եվրամիության երկրների միջև առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա Բրյուսելում 2017թ-ի մարտի 1-ին: Այդ մասին իր Թվիթերում գրել է Ազատություն ռադիոկայանի բրյուսելյան թղթակից Ռիկարդ Յոզվյակը:
Նրա տեղեկության համձայն՝ առանց վիզայի ռեժիմի ստորագրման արարողությունը տեղի կունենա վիզային ռեժիմի կասեցման մեխանիզմի մասին փաստաթղթի ստորագրման հետ մեկտեղ (դրա ընդունումը Վրաստանին առանց վիզայի ռեժիմ տրամադրելու նախնական պայմանն էր):
Փետրվարի 22-ին Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի ներմուծումը հաստատել է Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն(COREPER):
Ազատություն ռադիոկայանի թղթակցի տվյալներով՝ երկուշաբթի՝ փետրվարի 27-ին, կարգավորումը պետք է հաստատի ԵՄ արտգործնախարարների խորհուրդը: Այն պետք է ստորագրեն Եվրախորհրդարանի նախագահն ու ԵՄ խորհրդի նախագահը: Դրանից հետո պետք է հրապարակվի փաստաթուղթը, որից հետո էլ 20 օրվա ընթացքում այն ուժի մեջ կնտնի:
Ով և ինչպես կարող է օգտվել առանց վիզայի ռեժիմից.
- Վրաստանի քաղաքացիներն իրավունք կունենան գտնվելու Շենգենյան գոտում (այդ թվում՝ Շենգենյան գոտի մտնելու հավակնորդ երկրների տարածք՝ Ռումինիա, Բուլղարիա, Կիպրոս,Խորվաթիա) առանց վիզայի 90-180 օր, ինչպես նաև՝ Շենգենյան մի երկրից մյուսը տեղափոխվելու:
- 90 օրից ավել մնալու դեպքում Վրաստանի քաղաքացին դուրս կբերվի Շենգենյան գոտուց, կձերբակալվի ու կվերադարձվի Վրաստան: Իսկ արդյունքում Վրաստանի քաղաքացին 5տարի չի կարողանա օգտվել վիզային ռեժիմի ազատականացման արտոնություններից:
- Առանց վիզայի ռեժիմից օգտվելու համար Վրաստանի քաղաքացին պետք է ունենա կենսաչափական տվյալներով անձնագիր, ֆինանսական ապահովվածությունը հաստատողփոաստաթուղթ, հետադարձ տոմս ու հյուրանոցի ամրագրում: Վրաստանի քաղաքացին այս փաստաթղթերը ներկայացնում է անմիջապես սահմանին, այլ ոչ թե հյուպատոսարանում:
- Վիզային ռեժիմի ազատականացումը չի վերաբերում աշխատանքային միգրանտներին ու երկարաժամկետ կրթական վիզաներին: Նման տեսակի վիզա ստանալու համար Վրաստանի քաղաքացին պետք է դիմի հյուպատոսություն:
Ո՞ր դեպքերում առանց վիզայի ռեժիմը կարող է կասեցվել
- Եթե Վրաստանը չհամագործակցի ռեադմիսիայի հարցում (Վրաստանից ԵՄ մեկնած և արտաքսման ենթարկված սեփական և արտասահմանյան քաղաքացիների ընդունում):
- Եթե զգալիորեն աճի ապաստան փնտրողների թիվը
- Եթե զգալիորեն աճեն ԵՄ սահմաններն ապօրինի հատելու դեպքերը: