Արխիվ- 22.12.2018 Վլադիմիր Պուտին. չծղրտալ և չծլվլալ JAMnews Կիսվել Կիսվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 20-ին 14-րդ անգամ անցկացրեց ամենամյա մեծ ասուլիս՝ 3 ժամ 45 րոպեում պատասխանելով 61 հարցի: JAMnews-ն առաջարկում է կարճ ակնարկ՝ ինչ է ասել Ռուսաստանի նախագահը միջազգային թեմաներով: Կերչի նեղուցում կալանավորված ուկրաինացի նավաստիների մասին «Ինչ վերաբերում է ուկրաինացի զինծառայողների ապագային, նրանց ուղարկել են՝ հույս ունենալով, որ նրանցից մեկն իրականում կզոհվի, բայց, փառք աստծո, դա տեղի չունեցավ: Ընթանում է քննություն, քրեական հետաքննությունից հետո պարզ կդառնա՝ ինչ անել նրանց հետ»: Ուկրաինական ինքնուրույն եկեղեցու մասին «Չեք հավանում Մոսկովյան ծուխը, կլինի Ստամբուլյան ծուխ: Տեսեք՝ ինչ կախվածություն է սպառնում [ուկրաինական եկեղեցուն— JAMnews] Թուրքական պատրիարքության կողմից, այնտեղ և՛ նշանակումներն են, շատ—շատ, և՛ գումարները, որ ամենակարևորն է: Ես կարծում եմ, որ Վարֆոլոմեյի գլխավոր շարժառիթն է իրեն ենթարկել այդ տարածքը, իսկ հետո նաև գումար աշխատել նրա հաշվին: Ես կարծում եմ, որ դա գլխավոր շարժառիթն է, բայց, բացի այդ, իհարկե, ցուցումներ կան Վաշինգտոնի կողմից»: ԱՄՆ ռազմական ծրագրերի մասին «Այժմ ԱՄՆ—ը ևս մեկ քայլ է կատարում. դուրս են գալիս Միջին և մոտ հեռահարության հրթիռների չեզոքացման համաձայնագրից: Ի՞նչ կլինի դրա հետ: Շատ դժվար է պատկերացնել՝ ինչպես հետագայում կզարգանա իրավիճակը: Իսկ եթե այդ հրթիռները երևան Եվրոպայում, մե՞նք ինչ անենք: Իհարկե, կարիք կլինի ինչ—որ քայլերով ապահովել մեր անվտանգությունը: Հետո թող չծղրտան, թե մենք ինչ—որ գերազանցության ենք հասնում: Մենք գերազանցության չենք ձգտում, այլ պահպանում ենք հավասարակշռությունը և մեր անվտանգությունը»: Ամուսնության ծրագրերի մասին «Ինչպես կարգին մարդ, պետք է ամուսնանամ»: Սոցցանցերի օգտատերերի արձագանքը «Ժողովուրդը նրանից այլ բան էր սպասում… ես հոգնել եմ, ես գնում եմ, ներեցե՛ք ինձ, մարդիկ: Բայց նա շարունակեց 19-րդ անգամ ջուր ծեծել…» «Չեմ միացնում: Ինձ եմ խնայում: Անզորությունից հիմա կափարիչս կթռնի» «Գլխավոր հարցը չհնչեց. «Ե՞րբ կթողնի—կհեռանա»: «Սա մամուլի ասուլիս չէ: Սա ռուսական լրագրության գերեզմանոցի համայնապատկերն է»: Go to top
«Հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում»․ լարվածություն Մայր Աթոռում
«Հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում»․ լարվածություն Մայր Աթոռում
«Հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում»․ լարվածություն Մայր Աթոռում
Հազարավոր ցուցարարների հանդեպ բռնություններ և ձերբակալություններ Թբիլիսիում․ լուսանկարներ և տեսանյութ