Ռուս ուղղափառ եկեղեցին խզում է բոլոր կապերը Կոստանդնուպոլսի հետ
Կիսվել
Կիսվել
Մոսկվայի պատրիարք Կիրիլը։ REUTERS /Վասիլի Ֆեդոսենկո
Ռուս ուղղափառ եկեղեցու սինոդը որոշում է կայացրել խզել բոլոր կապերը Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հետ։ Այս մասին Մինսկում կայացած սինոդի նիստից հետո պաշտոնական հայտարարություն է արել Մոսկվայի պատրիարքարանի միտրոպոլիտ Իլարիոնը։
Այդպես է ռուսական եկեղեցին արձագանքել Ուկրաինայի ուղափառ եկեղեցուն ավտոկեֆալիա (անկախություն) տրամադրելու մասին Կոստանդնուպոլսի որոշմանը։
Հոկտեմբերի 11-ին Կոստանդնուպոլսի պատրիարքարանը լիիրավ պատրիարք է ճանաչել Ֆիլարետին՝ Կիևի պատրիարքարանի, չճանաչված Ուկրաինական ուղղափառ եկեղեցու ղեկավարին։ Կոստանդնուպոլիլսը չեղարկել է նաև 17-րդ դարի փաստաթուղթը, որի համաձայն՝ ռուսական եկեղեցու իրավազորությունը տարածվում էր ուկրաինական տարածքում։
Պատրիարք Կիրիլի մամուլի քարտուղար Ալեքսանդր Վոլկովը հայտարարել է, որ իր այդ որոշմամբ Կոստանդնուպոլիսը «հատել է կարմիր գիծը»։
Ըստ Վոլկովի՝ սինոդի այսօրվա որոշմամբ ռուսական եկեղեցին Կոստանդնուպոլսին «ադեկվատ և խիստ պատասսխան» է տվել։