Ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Վրաստան հունիսին, համավարակի մեկնարկից ի վեր
2021 թ-ի հունիսին Վրաստան են այցելել ռեկորդային թվով օտարերկրացիներ, համավարակի մեկնարկից ի վեր։ Երկիր է ժամանել 146 600 օտարերկրյա հյուր։
Դա 287 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա հունիսին։ Նախորդ տարի Վրաստանն ամբողջությամբ փակ էր զբոսաշրջիկների համար։
Սակայն, չնայած այս աճին, Վրաստանը նույնիսկ մոտ չէ նախահամավարակային զբոսաշրջային մակարդակին․ 2019 թ-ի հունիսին 80 տոկոսով ավելի շատ այցելու է եղել, քան այս տարվա հունիսին։
Այցելուների 77 տոկոսը Վրաստան է ժամանել օդային ճանապարհով, հաղորդում է զբոսաշրության ազգային վարչությունը։
- Անակլիա․ հանգստավայր Վրաստանում, որը քաղաքականության պատանդ է դարձել
- Վրաստանը բացում է ցամաքային սահմանները։ Մանրամասն ուղեցույց օտարերկրյա հյուրերի համար
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ամենաշատ այցելուները հունիսին ժամանել են Թուրքիայից։ Առաջատարների հնգյակում են նաև Իսրայելը, Ուկրաինան, Ռուսաստանն ու Հայաստանը։
2020 թ-ին Վրաստանում զբոսաշրջությունից ստացված եկամուտները նվազել են 80 տոկոսով, և երկիրն այդպիսով կորցրել է 2,7 մլրդ դոլար՝ 2019 թ-ի համեմատ։ 2021 թ-ի առաջին հինգ ամսում Վրաստանը զբոսաշրջության շնորհիվ վաստակել է ընդամենը 177 մլն դոլար։