Ռուսաստանի Լենինգրադի շրջանի Վիբորգ քաղաքի մերձակայքում տեղի լրագրողները կեցավայր են հայտնաբերել, որը պաշտոնապես պատկանում է Վլադիմիր Պուտինի հին ընկերներին, սակայն իրականում՝ հենց իրեն:
Ինչպես հաղորդում է ռուսական «Դոժդ» հեռուստաընկերությունը, Ռուսաստանի նախագահը նվազագույնը մեկ անգամ այնտեղ հանգստացել է:
Դա 1913թ-ի պատմական կառույց է, որը հայտնի է որպես «Սելգրենի ամառանոց» և տեղակայված է Վիբորգի ծոցի Լոդոչնի կղզում:
Ինքը կղզին և դրա վրա գտնվող կառույցները գտնվում են Վլադիմիր Պուտինի պետերբուրգյան հին ընկեր Օլեգ Ռուդնովի սեփականությունում: Սակայն, տեղական ադմինիստրացիայում առկա աղբյուրի պնդմամբ, որին վկայակոչում է «Դոժդը», Ռուդնովներն ընդամենը ֆորմալ տերերն են: Իրականում «Սելգրենի ամառանոցը» Վլադիմիր Պուտինի կեցավայրն է:
«Սելգրենի ամառանոցը» ճարտարապետական հուշարձան է և մտել է խորհրդային կինեմատոգրաֆի պատմություն, այնտեղ է տեղի ունենում «Շերլոք Հոլմսի արկածները» հայտնի սերիալի երկու սերիաների գործողությունը:
Լրատվամիջոցների տվյալներով Վլադիմիր Պուտինին պաշտոնականներից զատ պատկանում է մի քանի կեցավայր, այդ թվում՝ մեկն Ալթայում, Սիբիրում, մյուսը՝ Գելենջիկում՝ Սև ծովի ափին: