Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն՝ 2017թ-ի հունվարին, 2016թ-ի հունվարի համեմատությամբ, Վրաստանից արտահանումն աճել է 45% ($55 մլն):
2017թ-ի հունվարին ապրանքների արտահանումը կազմել է 176,8 մլն դոլար այն դեպքում, երբ նախորդ տարվա հունվարին կազմել է 122 մլն դոլար:
Տարվա ընթացքում զգալիորեն աճել է նաև ներկրումը. նախորդ ամսին այն կազմել է 474,4 մլն դոլար, ինչը 15%-ով (64 մլն դոլարով) գերազանցում է նախորդ տարվա հունվարի ցուցանիշը:
Վիճակագրության ծառայության տվյալներով՝ Վրաստանի արտահանումն ու ներկրումը 2014թ-ից ի վեր կրճատվում էր, և այս տարի առաջին անգամ աճի տենդենց է նկատվել: Սակայն արտահանումն այդպես էլ չի վերադարձել անկմանը նախորդող ցուցանիշներին. արտահանման վերաբերյալ վերջին տվյալները զիջում են 2014թ-ի նույն ժամանակահատվածի տվայլներին 47 մլն դոլարով:
Արտաքին առևտրի մասին մանրամասն տվյալները վիճակագրության ծառայությունը կհրապարակի փետրվարի 20-ին: