Հարավային Օսիայում, որը պատրաստվում է ապրիլի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին, իրադարձությունների անսպասելի զարգացում էտեղի ունեցել:
Էդուարդ Կոկոյտին, որն իրեն ներկայացնում է որպես ընդդիմության առաջնորդ, սակայն չի գրանցվել ԿԸՀ կողմից որպես թեկնածու, կոչ է արել իր կողմնակիցներին ընտրություններին աջակցել իր պոտենցիալ մրցակից, ներկայիս խոսնակ Անատոլի Բիբիլովին:
Այդ կոչի ամենազարմանալին այն է, որ Կոկոյտին ու Բիբիլովը մինչ այժմ արմատապես տարբեր դիրքորոշումներ էին հայտնում Հարավային Օսիայի համար գլխավոր հարցի շուրջ. արդյո՞ք նա պետք է շարունակի պնդել, որ ոչ միայն Ռուսաստանն, այլ նաև ողջ աշխարհը ճանաչի իր անկախությունը (Կոկոյտիի դիրքորոշումը), թե՞ պետք է Ռուսատսանի կազմ մտնել (Բիբիլովի դիրքորոշումը):
Էդուարդ Կոկոյտին իր կողմնակիցներին կոչ է արել քվեարկել Անատոլի Բիբիլովի օգտին մարտի 30-ին «Չեմպիոնների լիգայի» մոտ կայացած հավաքի ժամանակ, որտեղ ավանդաբար անցկացվում են Էդուարդ Կոկոյտիի և նրա կողմնակիցների հանդիպումները:
Պաշտոնական հայտարարություններ դեռ չկան, սակայն Ֆեյսբուքում այդ հայտարարությունն ակտիվորեն քննարկվում է:
«Այժմ Անատոլի Բիբիլովը կհաղթի առաջին իսկ փուլում»:
«Տարակուսում եմ, որ Բիբիլովն ու Կոկոյտին, որոնք բացարձակ տարբեր դիրքորոշումներ ունեն, միավորվում են: Մինչ այսօր նրանք ատում էին միմյանց, իսկ այժմ որոշել են միավորվել: Ստոր մարդի՞կ»:
«Եթե դուք Կոկոյտիի կողմնակիցն եք և իրոք սատարում եք Բիբիլովին, ուրեմն դուք նախիր եք լինելու, որին քշում են՝ ուր ուզում են»:
«Կոկոյտին որոշել է Բիբիլովին իր հետ քաշել դեպի քաղաքական անէություն: Վստահ եմ՝ Բիբիլովն ինքը շոկի մեջ է»:
«Ուզում եմ հարցնել Կոկոյտիի կողմնակիցներին: Դեռևս երեկ հայտարարում էիք, որ Թիբիլովը, Բիբիլովն ու Գագլոևը նույն թատրոնի դերասաններ են, և նրանք բոլորը Սուրկովի ձեռքերում խամաճիկներ են: Ի՞նչն է փոխվել»:
Հարավային Օսիայի նախագահի ընտրություններն ու պետությունը վերանվանելու հանրաքվեն նախանշված են ապրիլի 9-ին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես նախագահի թեկնածու է գրանցել հանրապետության գործող նախագահ Լեոնիդ Թիբիլովին, խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովին և ՊԱԿ աշխատակից Ալան Գագլոևին:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ: