Կորոնավիրուս 14.08.2020 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 276 նոր դեպք JAMnews Երևան Կիսվել Կիսվել Օգոստոսի 14-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 276-ով և դարձել 41 299: Մահացել է ևս 5 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 814-ի։ Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Առողջացել է ևս 267 պացիենտ, բուժվածների թիվը կազմում է 34 164։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 181 962 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 465: ● Կորոնավիրուսն ընդդեմ գինեգործների և խաղողագործների ● Կորոնավիրուսից տուժած զբոսաշրջության ոլորտը Հայաստանի կառավարությունից օգնություն կստանա
Հազարավոր ցուցարարների հանդեպ բռնություններ և ձերբակալություններ Թբիլիսիում․ լուսանկարներ և տեսանյութ