Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 276 նոր դեպք
Օգոստոսի 14-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 276-ով և դարձել 41 299:
Մահացել է ևս 5 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 814-ի։
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Առողջացել է ևս 267 պացիենտ, բուժվածների թիվը կազմում է 34 164։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 181 962 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 465:
● Կորոնավիրուսն ընդդեմ գինեգործների և խաղողագործների
● Կորոնավիրուսից տուժած զբոսաշրջության ոլորտը Հայաստանի կառավարությունից օգնություն կստանա