Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն ֆուտբոլային ակադեմիա է բացում Բաքվում
Ադրբեջանական «Գաբալա» ֆուտբոլային ակումբը երեք տարվա պայմանագիր է կնքել բրազիլացի ֆուտբոլային աստղ Ռոնալդինյոյի հետ Բաքվում ֆուտբոլային ակադեմիա հիմնելու համար:
Այսպիսով, Բաքուն աշխարհի երրորդ երկիրն է դառնում, որտեղ գործելու է «Ռոնալդինյոյի ֆուտբոլային ակադեմիան»:
Առաջին երկու ակադեմիաները գործում են Ռոնալդինյոյի հայրենի Պորտու Ալեգրի (Բրազիլիա) քաղաքում և Դուբայում (ՄԱԷ):
Պայմանագիրը կնքվել է մարտի 15-ին Դուբայում: Ֆուտբոլային ակադեմիայի պաշտոնական բացումը Բաքվում տեղի կունենա 2017թ—ի սեպտեմբերի 1-ին, ասված է «Գաբալա» սպորտային ակումբի մամուլի ասուլիսում:
6 տարեկանից բարձր ֆուտբոլիստների համար նախատեսված դպրոցում մարզումները կանցկացվեն ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով բարձրորակ խաղահրապարակներում: Նախատեսվում է նաև տարբեր սոցիալական գործունեություն, այցելություններ Ադրբեջանի շրջաններ, արտասահմանյան երկրներ, ֆուտբոլի ամառային դպրոցներ, սեմինարներ, «Ռոնալդինյոյի լեզուն պորտուգալերենն է» դասընթացներ:
- «Գաբալա» ֆուտբոլային ակումբը հիմնվել է 1995թ—ին և ելույթ է ունենում Ադրբեջանի առաջնությունում: Ակումբի նախագահը, «Եվրոպա—Ադրբեջան» հանրության հիմնադիր և նախագահ Թալե Հեյդարովն է (արտակարգ իրավիճակների նախարար Քամալեդդին Հեյդարովի որդին):
- «Գաբալան» բավականին հաջող է ներկայացնում Ադրբեջանը միջազգային հարթակներում, մասնավորապես, երկու տարի շարունակ դուրս է գալիս Եվրոպայի լիգայի խմբային մրցաշար: