Հուլիսի 20-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 104-ով և դարձել 34 981:
Մահացել է ևս 9 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 650-ի։
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է.
«Պացիենտները եղել են 63 (տղամարդ), 69 (կին), 70 (կին), 53 (կին), 82 (տղամարդ), 72 (տղամարդ), 71 (կին), 92 (կին) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
Առողջացել է ևս 208 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 23 502։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 147 108 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ ընդամենը 391: Նոր դեպքերի փոքր թիվը բացատրվում է թեստերի ոչ մեծ քանակով։